fbpx
Բաժիններ

Հայկական ո՞ր ակումբն է արտասահմանցի ֆուտբոլիստների գլխավոր հանգրվանը

Համաշխարհային ֆուտբոլում լեգեոնականների առկայությունը թիմերում վաղուց արդեն սովորական երևույթ է: Նրանք մեծ դերակատարություն ունեն իրենց ակումբներում՝ զգալի ներդրում ունենալով թիմերի ընդհանուր հաջողություններում: Ներկայումս դժվար է նշել որևէ թիմի, որում լեգեոնականներ ընդգրկված չլինեն:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում երկրի առաջնությունների անցկացման 26-ամյա պատմության ընթացքում: Ներկայացնում է VivaroNews.am-ի վիճակագիր Աշոտ Հայրապետյանը:

Առաջին  «ծիծեռնակները»

1992թ.-ից անցկացվող Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում առաջին լեգեոնականները հայտնվեցին միայն 1997թ.: Աշուն-գարուն մրցակարգով անցկացված նախորդ երկու առաջնություններից հետո ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էր կրկին վերադառնալ նախկին՝ գարուն-աշուն մրցակարգին: Ուստի սեղմ ժամկետներում՝ օգոստոսից-նոյեմբեր, 10 թիմերի մասնակցությամբ երկու շրջանով անցկացվեց 1997թ. առաջնությունը:

Առաջին  «ծիծեռնակները» հայտնվեցին «Երևանի» կազմում: Ֆրանսիացի 35-ամյա բազմափորձ դարպասապահ Պասկալ Ռուսոն, ով ժամանակին պաշտպանել էր Մարսելի «Օլիմպիկի» դարպասը, իվուարցի 20-ամյա պաշտպան Սերժ Գոգուան և Մալիի ներկայացուցիչներ, 22-ամյա կիսապաշտպան Դեդե Թամբուրան ու 26-ամյա հարձակվող Նջիայ Մալալը մեծ ներդրում ունեցան թիմի հաջողությունում, որն իր կարճատև կենսագրությունում առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Պասկալ Ռուսոն անխոցելիության գործակցով ճանաչվեց առաջնության ամենահուսալի դարպասապահ՝ միջինը մեկ խաղում բաց թողնելով 0,43 գոլ (7 գոլ 16 խաղում): Նջիայ Մալալն էլ աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ անցկացրած 13 հանդիպումներում խփելով 8 գնդակ՝ ընդամենը 2 գոլով զիջելով «Երևանի» լավագույն ռմբարկու Տիգրան Եսայանին, ով մասնակցել էր առաջնության բոլոր 18 խաղերին:

Հետագա տարիներին «Երևանի»  օրինակը վարակիչ դարձավ առաջնության մասնակից մյուս թիմերի համար, որոնց մեծամասնությունն էլ սկսեց օգտվել լեգեոնականների ծառայություններից: 1999թ. առաջնությունում արդեն հանդես եկան այլազգի 16 ֆուտբոլիստներ, որոնցից 10-ը՝ «Երևանում»: Առաջին լեգեոնականները հայտնվեցին «Արարատում», որն իր կազմում ընդգրկել էր այլազգի 5 ֆուտբոլիստների, մեկն էլ հանդես եկավ «Էրեբունիում»:

Տարեցտարի ՀՀ առաջնություններում գնալով ավելի աճեց իրենց կազմերում լեգեոնականներ ունեցող թիմերի և այլազգի ֆուտբոլիստների քանակը, ընդլայնվեց նրանց աշխարհագրությունը:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայումս: 26-րդ առաջնության մասնակից 6 ակումբներն էլ իրենց կազմերում լեգեոնական ֆուտբոլիստներ ունեին: Առաջնության աշնանային հատվածում ընդհանուր առմամբ այլազգի 35 ֆուտբոլիստներ հանդես եկան:

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը «Գանձասար-Կապանն» էր, որի կազմում խաղադաշտ դուրս եկան 9 ֆուտբոլիստներ: «Ալաշկերտում», «Շիրակում» և «Բանանցում» ընդգրկված էին 7-ական լեգեոնականներ: «Փյունիկում» նրանց թիվը 3-ն էր, «Արարատում»՝ 2-ը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Ալաշկերտը» 3 նոր համալրում ունի

Տարխանով․ «Ֆուտբոլիստների վրա ինչ-որ դատարկություն է իջել, նրանց աչքերում կրակ չէի տեսնում»

Վարդան Բիչախչյան․ «Գործեցինք չափից դուրս կարգապահ և հակագրոհների վրա «բռնեցինք» «Փյունիկին»

«Երևանը» մաքառեց, բայց չեմպիոնը սպասելի հաղթանակ տոնեց․ VNews-ի ֆոտոշարքը «Երևան» – «Արարատ-Արմենիա» խաղից

Գեորգի Ղազարյան․ «Հիմա մի քիչ դժվար է ասել՝ «Երևանն» ինչի է հավակնելու այս առաջնությունում․ աշխատելու ենք հաղթել ամեն խաղում» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մեզ պետք չէր ավելորդ էմոցիա ծախսել․ այդ էմոցիաները պետք է պահեինք ամսի 29-ի խաղի համար» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց և բարձր տրամադրությամբ կմեկնի Լյուքսեմբուրգ (տեսանյութ)

«Շիրակը» Մորի Կոնեի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Երևան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Պաշտոնական․ Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Աշոտ Բարսեղյան․ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու» (տեսանյութ)

Իլշատ Ֆայզուլինը՝ «Ուրարտուի» խնդիրների և Արամ Հայրապետյանին խաղադաշտ դուրս չբերելու մասին (տեսանյութ)

«Ուրարտուն» ու «Գանձասար-Կապանը» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)