fbpx
Բաժիններ

Հայկական 3 ակումբ «մոռացել» է՝ ինչ բան է հաղթանակը, իսկ Արսեն Բեգլարյանի ցուցանիշը լավագույնն է

10 փաստ՝ Բարձրագույն խմբի 12-րդ տուրից

Ավարտվեց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրը, որում հերթական հաղթանակը տոնելով, «Ալաշկերտը» 7 միավորի հասցրեց իր առավելությունը մոտակա հետապնդողից: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, մեկ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 35 հանդիպումներից 13-ում հաղթել են դաշտի տերերը, 11-ում՝ հյուրերը, 11 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

3 հանդիպումներում խփվեց նույնքան գոլ, ինչն ընթացիկ առաջնության ամենասակավագոլ 10-րդ տուրում գրանցված արդյունքի կրկնությունն է: Առաջնությունում կայացած 35 հանդիպումներում 80 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը շարունակում է նվազել՝ հասնելով  2,28 գոլի:

2. «Ալաշկերտը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ պարտության մատնելով «Արարատին»: Դա «Արարատի» նկատմամբ ՀՀ առաջնություններում ալաշկերտցիների տոնած 8-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 3-1:

«Ալաշկերտի»  ներկայիս արդյունքը (12 խաղում՝ 26 միավոր) ռեկորդային է թիմի պատմության մեջ: Մինչ այդ ալաշկերտցիների համար լավագույնը 2015/16թթ. առաջնությունն էր, որի մեկնարկային 12 հանդիպումներից հետո 25 միավորով գլխավորում էին աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում չեմպիոնը 19 միավորով ընթանում էր 4-րդ տեղում՝  5 միավորով զիջելով առաջատար «Շիրակին»:

«Ալաշկերտի» տոնած հաղթանակների (8) և բաց թողած գոլերի (10) քանակը ևս լավագույնն է թիմի պատմության մեջ:

3. «Շիրակը» 2-րդ անընդմեջ խաղում Գյումրիում պարտվեց 0-1 հաշվով: Առաջնության վերջին 3 հանդիպումներում, այն էլ սեփական հարկի տակ, շիրակցիներին չի հաջողվում գրավել մրցակիցների դարպասը: Արդեն 321 րոպե «Շիրակում» գոլային երաշտ է:

Արդեն 7 խաղ է, ինչ գյումրեցիները չեն վայելել հաղթանակի բերկրանքը՝ այդ հանդիպումներում վաստակելով ընդամենը 3 միավոր: Վերջին հաղթանակը «Շիրակը» տոնել է 5-րդ տուրում՝ Երևանում 2-0 հաշվով առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ: «Շիրակի» առանց հաղթանակների ամենաերկար շարքը գրանցվել է 2004թ. առաջնության 5-18-րդ տուրերում, երբ թիմն անցկացրած 14  հանդիպումներից 9-ում պարտվել է, 5-ն ավարտել է ոչ-ոքի:

4. «Գանձասար-Կապանի» 3 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Իսկ ահա թիմի անպարտելի խաղերի թիվը հասավ 9-ի, ընդ որում վերջին 4 հանդիպումներում կապանցիները դարպասն անառիկ են պահել: Անպարտելի խաղերի լավագույն ցուցանիշը (10 խաղ) գանձասարցիներն ունեցել են 2015/16թթ. առաջնության 2-11-րդ տուրերում՝ տոնելով 5 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

Նախորդ առաջնությունում էլ «Գանձասար-Կապանը» 12 հանդիպումներում 19 միավոր էր վաստակել:

5. «Բանանցին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 4 խաղերի շարքը՝ ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ պարտության մատնելով «Շիրակին»: Հետաքրքիր է, որ վերջին հաղթանակն առաջնությունում «Բանանցը» տոնել էր հենց գյումրեցիների նկատմամբ՝ սեպտեմբերի 27-ին սեփական հարկի տակ մրցակցին պարտության մատնելով 3-0 հաշվով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հայտնի են «Փյունիկի» և «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում

Podcast #2. Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթների որակավորման առաջին փուլում

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

Երկրպագուները շշեր են նետել խաղադաշտ «Շկուպիի»՝ կարմիր քարտ ստանալուց հետո (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Շկուպիին» և կմրցի չեխական թիմի դեմ (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Մակեդոնական թիմը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Փյունիկը» վստահորեն հաղթում է «Շկուպիին» (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Միրանյանը երկրորդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» կմրցի Բուխարեստի «Ստյաուայի» հետ

«Շկուպի» – «Փյունիկ». Արտակ Եդիգարյանը սուպերգոլով առաջ է մղում «Փյունիկին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» պարտվել է մակեդոնական թիմին (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

Երևանի «Արարատը» նոր համալրում ունի

«Արարատը» «Սևանին» հաղթել է գերխոշոր հաշվով

«Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում «Մակեդոնիային» հաղթեց 6-1 հաշվով (տեսանյութ)