fbpx

Հայկական 3 ակումբ «մոռացել» է՝ ինչ բան է հաղթանակը, իսկ Արսեն Բեգլարյանի ցուցանիշը լավագույնն է

10 փաստ՝ Բարձրագույն խմբի 12-րդ տուրից

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Բանանցն» առաջադիմել է՝ 4 միավոր ավելին վաստակելով:

6. «Արարատը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, այն էլ միևնույն 0-2 հաշվով: Արդեն 3 խաղ՝ 281 րոպե շարունակ արարատցիներին չի հաջողվում գոլ խփել: Վերջին անգամ նրանք աչքի են ընկել հոկտեմբերի 13-ին Երևանում «Շիրակի» հետ կայացած խաղում՝ 2-2: Իսկ արարատցիների առանց հաղթանակների խաղերի շարքը հասավ 10-ի: Միակ հաղթանակն «Արարատն» առայժմ տոնել է մեկնարկային տուրում՝ 3-1 հաշվով հաղթելով «Գանձասար-Կապանին»:

Թեև նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ արարատցիները մեկ միավոր ավելի են վաստակել, սակայն կրկին եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

7. «Փյունիկը» 3-րդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի: Ընթացիկ առաջնությունում փյունիկցիներն իրենց օգտին 3-րդ գոլազուրկ ոչ-ոքին գրանցեցին:

Արդեն 9-րդ խաղն է, որ «Փյունիկին» չի հաջողվում հաղթանակ տոնել՝ վաստակելով ընդամենը 4 միավոր: Այդ արդյունքը թիմի պատմության մեջ վատագույնն է: Մինչ այդ վատագույն արդյունքը գրանցվել էր 1998թ. առաջնությունում, երբ փյունիկցիները 8 խաղ շարունակ չէին հաղթել՝ պարտվելով բոլոր հանդիպումներում էլ: Առայժմ միակ հաղթանակը «Փյունիկը» տոնել է «Գանձասար-Կապանի» նկատմամբ 2-րդ տուրում՝ 2-1:

8. Վալմերսոն Գարսիա Պրայան բացեց գոլերի հաշիվը «Բանանցում»՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Նա դարձավ թիմի 5-րդ նորեկը, ում հաջողվեց ընթացիկ առաջնությունում բացել գոլերի հաշիվը «Բանանցում»: Մինչ այդ աչքի էին ընկել Ղուկաս Պողոսյանը, Ալեքսանդր Ջոկովիչը, Մատվեյ Գույգանովը և Կվասի Սիբոն:

Բարձրագույն խմբում Վալմերսոնը 6-րդ գնդակը խփեց: Նախորդ 5 գոլերը նա իր օգտին էր գրանցել 2016/17թթ. առաջնությունում «Գանձասար-Կապանի» կազմում: Հետաքրքիր է, որ ՀՀ առաջնություններում Վալմերսոնն իր գոլերի հաշիվը բացել էր հենց «Բանանցի» հետ անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին կայացած խաղում՝ գրավելով Գրիգոր Մակարյանի պաշտպանած դարպասը:

9. Գևորգ Կասպարովը 370 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով, ընդգրկվեց «Գանձասար-Կապանի» ամենահուսալի դարպասապահների տասնյակում՝ ցույց տալով 6-րդ արդյունքը: Կասպարովը լավ հնարավորություն է պահպանում գերազանցելու գանձասարցիների նախկին դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլու լավագույն արդյունքը: Վերջինս 2011թ. առաջնությունում 472 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել:

10. Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնությունում 6-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Դա լավագույն ցուցանիշն է առաջնության մասնակից դարպասապահների մեջ: Նա լավ հնարավորություն ունի գերազանցելու «Ալաշկերտում» նախորդ մրցաշրջանում գրանցած իր արդյունքը (10 «չոր խաղ»): Առայժմ «Ալաշկերտի» դարպասապահներից մեկ մրցաշրջանում առավել հուսալի է գործել Գևորգ Կասպարովը, ով 2015/16թթ. առաջնության 26 հանդիպումներից 12-ում դարպասն անառիկ է պահել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Արարատի» ավագն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

Աշոտ Կարապետյանը հեռացավ «Գանձասար-Կապանից»

«Փյունիկը» 3 համալրում ունի

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Դենիս Թումասյանը հեռացել է «Ալաշկերտից» և արդեն նոր ակումբ ունի

Հայտնի են «Ալաշկերտի» կանանց թիմի մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

«Արարատը» կխաղա «Հանրապետական» մարզադաշտում

Հայկ Իշխանյանը հեռանում է «Լոռիից»

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության