fbpx

Հայկ Գալստյանը չի միանա երիտասարդականին, 3-րդ կորուստը՝ ազգային հավաքականում

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն վերաբերում է և՛ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք այսպես թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին:

Նոյեմբերի 6-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների հետ առաջիկա ընկերական խաղերին: Հավաքականն անցկացրել է առաջին թեթև մարզումը: Հենրիխ Մխիթարյանը թիմակիցներին միացել է երեկոյան, իսկ Ռուսլան Կորյանը, Գեղամ Կադիմյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը և Մարկոս Պիզելին դա կանեն այսօր:

«Շիրակի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը չի միանա Հայաստանի հավաքականին վնասվածքի պատճառով: Նույն պատճառով ընտրանու ճամբար նախնական հայտացուցակից չեն ժամանելու նաև «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը և «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Հայաստանի Մ-21 հավաքականն էլ սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի և Սերբիայի ընտրանիների հետ առաջիկա պաշտոնական հանդիպումներին: Ընտրանու հայտացուցակում կատարվել են փոփոխություններ: Հավաքականին նախնական հայտացուցակից չեն միանա Հայկ Գալստյանը («Շտուտգարտ») և Նարեկ Ասլանյանը («Փյունիկ»):

Երիտասարդական հավաքական են հրավիրվել «Շիրակի» 2 ֆուտբոլիստներ՝ Ռուդիկ Մկրտչյանը և Արթուր Ամիրյանը, ինչպես նաև կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանը («Փյունիկ») և Աշոտ Ադամյանը («Բանանց»): Ռուբեն Փիլումյանը հավաքականի ճամբար կժամանի այսօր: Կախված ազգային հավաքականում ստացած խաղաժամանակից՝ Մ-21 ընտրանու խաղերին կարող է մասնակցել նաև Էրիկ Վարդանյանը:

Յուրա Մովսիսյան. «Այս տարիքում ես չեմ պատրաստվում վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք» և կրկին նստել պահեստայինների նստարանին: Իհարկե, ես կարող եմ մնալ, բայց այսպես չի կարող տեղի ունենալ: Նրանք իմ ներկայացուցիչների հետ միասին պետք է որոշում կայացնեն: Այս իրավիճակն անկասկած չի կարող գոհացնել ինձ»:

Հայաստան – Բելառուս և Հայաստան – Կիպրոս ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները: Առաջին խաղի գլխավոր մրցավարն է Լաշա Սիլագավան, երկրորդինը՝ Գեորգի Վադաչկորիան:

Հայաստանի Առաջին խումբ, 11-րդ տուր. «Փյունիկ-2» 1-2 «Լոռի». հյուրերից աչքի են ընկել Վարդան Մովսիսյանը և Վիգեն Ավետիսյանը, իսկ դաշտի տերերից պատասխանել է Վիգեն Բեգոյանը:

«Էրեբունի» 3-0 «Արարատ-2». հաջողության են հասել Իվան Ռուդնիցկին, Դավիթ Զախարյանն ու Սոս Թադևոսյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

«Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

«Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իսպանիայից

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

«Հաջորդ հանդիպումը կլինի ֆուտբոլային դաշտում». Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է 11-ամյա Էդուարդի հետ (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում