fbpx
Բաժիններ

Հայտնի գործարարը մուտք է գործում հայկական ֆուտբոլ, նոր կորուստ՝ ազգային հավաքականում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրվա ընթացքում բավականին շատ էին հայկական ֆուտբոլին առնչվող նորությունները: Դրանք վերաբերում են թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք առնչվում են հայկական ֆուտբոլին:

Նոյեմբերի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 12-րդ տուր. «Շիրակ» 0-1 «Բանանց». միակ և հաղթական գոլը 81-րդ րոպեին խփել է հյուրերի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան: «Բանանցն» այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցել է 17 միավոր և ընդհուպ մոտեցել լավագույն եռյակը եզրափակող «Շիրակին», որը վաստակել է 18 միավոր:

«Ալաշկերտ ՖԱ»-ին հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը: Համագործակցությունը կսկսվի այս տարվա դեկտեմբերից: Հնարավոր է՝ ակումբն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»:

Սարգիս Ադամյանը մեջքի վնասվածք է ստացել Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի՝ «Յան Ռեգենսբուրգ» – «Գրոյտեր Ֆյուրտ» մրցավեճում (3-2) և չի միանա Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա ընկերական հանդիպումներից առաջ: Ի դեպ, նա այդ խաղում դարձել էր դուբլի հեղինակ: Հավաքականին կրկին վնասվածքի պատճառով չի միանալու նաև Գոռ Մալաքյանը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր. «Չելսի» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 2-րդ տեղը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 14-րդ տուր. «Վարդար» 3-0 «Սկոպյե». Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Ֆելիպեին: Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 78-րդ րոպեին, Հովհաննես Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ «Սկոպյեից» Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Վարդարը» 2-րդ տեղում է, «Սկոպյեն»՝ 10-րդ:

Բելգիայի 1-ին դիվիզիոն, 14-րդ տուր. «Լյերս» 2-1 «Հևեռլի Լուվեն». Իվան Յագանը դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 65-րդ և 73-րդ րոպեներին: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին, ստացել դեղին քարտ: «Լյերսը» եզրափակում է լավագույն հնգյակը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր. «Ստալ» 0-0 «Կարպատներ». Գոռ Մալաքյանը չի հայտավորվել վնասվածքի պատճառով, Արթուր Դանիելյանը չի հայտավորվել, քանի որ նախօրեին խաղացել էր ակումբի Մ-21 թիմում, իսկ Էդգար Մալաքյանը մասնակցել է ամբողջ խաղին, զգուշացվել դեղին քարտով: «Ստալը» 12-րդ հորիզոնականում է:

Կիպրոսի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր. «ՆԵԱ Սալամիս» 1-1 «Էրմիս». Տարոն Ոսկանյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Դավիթ Մանոյանը չի հայտնվել հայտացուցակում: «ՆԵԱ Սալամիսը» զբաղեցնում է 13-րդ տեղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին

Մխիթարյանը Բատիստուտայի ու Բոնեկի կողքին է հայտնվել նորամուտի գոլի շնորհիվ

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

Ինչպես «Ալաշկերտը» «խորտակեց» «Երևանին»․ VNews-ի ֆոտոշարքը

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ֆրանչեսկո Տոտի. «Գիտեի, որ Մխիթարյանն ու Վերետուն դառնալու են Ֆոնսեկայի թիմի առանցքային մասնիկը»

«Ռոման» անիմացրել է Հենրիխ Մխիթարյանի նորամուտի գոլը (տեսանյութ)

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Գտնվել է Մխիթարյանի մասին պաշտոնական հայտարարության մեջ նշված երեխաներից մեկը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը