fbpx

Հայտնի են ֆուտզալի Բիզնես լիգայի հաղթողն ու մրցանակակիրները

Կայացել են ՖԲԼ-ի (Ֆուտզալի Բիզնես լիգա) 3-րդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները:

3-րդ տեղի համար մրցավեճում հանդիպել են «Ջոկեր» և «Մուլտի Վելնես» թիմերը: «Ջոկերը», որը նախորդ մրցաշարի չեմպիոնն էր, առավելության է հասել 7-4 հաշվով և բավարարվել բրոնզե մեդալներով:

Եզրափակչում մրցել են A և B  խմբի բացահայտ առաջատարները` «Հոմենմեն Արարատը» և «ՀՊՏՀ»-ն: Լարված պայքարում անցած խաղում «ՀՊՏՀ»-ն առավելության է հասել 3-2 հաշվով: Ընդ որում, թիմը զիջում էր «Հոմենմեն Արարատին» 1-2 հաշվով, սակայն վերջնամասում կարողացել է բեկել դիմակայության ընթացքը: Վերջին րոպեին իր թիմին հաղթանակ է պարգևել Մարտին Ալեքսանյանը:

«ՀՊՏՀ»-ն այս հաղթանակի շնորհիվ, համաձայն ՖԲԼ Ա լիգա մրցաշարի կանոնակարգի, իրավունք է ստացել անվճար մասնակցելու  ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը:

Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել «Հոմենմեն Արարատի» ավագ Հայկ Կիրակոսյանը:

Մրցաշարի լավագույն ռմբարկու է դարձել «ՀՊՏՀ»-ի 9 համար Վահան  Սարգսյանը, ով մրցակիցների դարպասը գրավել է 21 անգամ:

Չեմպիոն հռչակված «ՀՊՏՀ»-ին, որը մրցաշարում անցկացրած 7 խաղում տոնել է նույնքան հաղթանակ, փոխանցիկ գավաթով և ոսկե մեդալներով պարգևատրել է ՖԲԼ նախագահ Ռուբեն Նազարեթյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: