fbpx

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ ըստ լրագրողների

Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են  2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն  մարզիկները : Հարցմանը մասնակցել են 21  մարզական լրագրողներ:

Ինչպես հայտնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, Հայաստանի թիվ մեկ  մարզիկ է ճանաչվել  աշխարհի առաջնության  ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր  հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը՝

1 . Արթուր Ալեքսանյան – հ/ հ ըմբշամարտ (200  միավոր)
2 .Մաքսիմ Մանուկյան – հ /հ ըմբշամարտ,աշխարհի չեմպիոն (188 )
3 . Լևոն Արոնյան – շախմատ, աշխարհի գավաթակիր,որի շնորհիվ դարձել է  աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ:Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է  ոսկե մեդալի (168 )
4 .Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն,Եվրոպայի երիտասարդների  չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն (145 )
5 . Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ,Եվրոպայի չեմպիոն ,աշխարհի բրոնզե մեդալակիր (108 )
6 . Գոռ Մինասյան – ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն,Եվրոպայի արծաթե մեդալակիր,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն  (99 )

7. Տիգրան Կիրակոսյան –  սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (90 )

8. Սերգեյ Միքայելյան – դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է  միջազգային պաշտոնական մրցումներում  (61 )

9. Արթուր Թովմասյան – սպորտային մարմնամարզություն,օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող  (44 )

10.Անդրանիկ Կարապետյան – ծանրամարտ,համաշխարհային  ուսանողական խաղերի փոխչեմպիոն,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն (42 )

Հարցաթերթիկներում նշվել են  նաև հեծանվորդ Էդգար Ստեփանյանի,սամբիստ Գրիգոր Մխիթարյանի,ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանի և հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները:

Հիշեցնենք, որ բացի մարզական լրագրողների ֆեդերացիայից տարվա լավագույն մարզիկների մրցանակաբաշխություն է անցկացնում նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունը, որի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 25-ից հետո:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ալեքսանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել

Սիմոն Մարտիրոսյան․ «Ես էլ եմ երազում օլիմպիական ոսկու մասին, չէ՞ որ այդպիսի զինվոր չկա, որ չերազի գեներալ դառնալ»

Անզիջում պայքար գերծանր քաշային կարգում. Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Որքան են վաստակել առաջատար շախմատիստները 2018 թվականին. Արոնյանն այդ ցանկում 7-րդն է

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը պատրաստվում է մարտին կայանալիք մրցաշարերին (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Հայաստան այս շաբաթ

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Նիսի մրցաշար. Պատգամավոր մարզիկը և այլ ինտրիգներ տարվա առաջին ստուգատեսում

Հովհաննես Բաչկովը կմասնակցի Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների դիմակայությանը

Ֆրանսիայի մրցաշարին կմասնակցի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների

Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Արոնյանը նախընտրեց հանգիստը և զիջեց առաջատարի դիրքը

Հայտնի մարզիկների շնորհավորանքները՝ Հայոց բանակի օրվա առթիվ