fbpx

Հայտնի է հոկեյի մրցաշարի չեմպիոնի անունն Օլիմպիական խաղերում

Փհենչհանում տեղի է ունեցել տղամարդկանց հոկեյի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը:

Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից – Գերմանիա մրցավեճի հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 3-3, իսկ լրացուցիչ ժամանակում խփած գոլի օգնությամբ հաղթանակ են տոնել ռուս հոկեյիստները:

Մրցավեճն առանձնացել է իր դրամատիզմով: Ռուսները 3-րդ խաղափուլի սկզբնամասում հաղթում էին 2-1 հաշվով, հետագայում գերմանացիները կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ, իսկ խաղավերջում ռուս հոկեյիստ Նիկիտա Գուսևը հավասարեցրել է հաշիվը:

Ռուս հոկեյիստներից գոլի հեղինակ է դարձել Վյաչեսլավ Վոյնովը, 2 անգամ աչքի է ընկել Նիկիտա Գուսևը, իսկ Բունդեսթիմից մրցակցի դարպասը գրավել են Ֆելիքս Շուցը, Դոմինիկ Կահունը և Յոնաս Մյուլերը:

Վճռորոշ գոլը լրացուցիչ ժամանակում իր անվան դիմաց է գրանցել Կիրիլ Կապրիզովը՝ 4-3:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվգենիա Մեդվեդևա․ «Հայրս հայ է, բայց ես ավելի շատ ռուս եմ»

Փհենչան-2018. Կանադայի հոկեյի հավաքականը հաղթեց երրորդ տեղի համար խաղում

Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևայի արցունքները ՕԽ-ի արծաթե մեդալակիր դառնալուց հետո և Տարասովայի հայտարարությունը

Աշոտ Կարապետյանը ելույթ ունեցավ ձմեռային օլիմպիական խաղերում

Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը առաջ անցավ 36 դահուկորդներից

Օլիմպիական խաղերում այսօր հանդես եկավ Հայաստանի մյուս պատվիրակ Կատյա Գալստյանը

Գագիկ Սարգսյանի պարզաբանումը. Հայկական պատվիրակության կողմից արվում է առավելագույնը խնդիրը լուծելու համար

Աշոտ Կարապետյանի ելույթը Փհենչհանում հարցականի տակ է

Փհենչհան-2018. Ռուս դահուկորդը հիվանդանոց է տեղափոխվել հուժկու քամու հետևանքով բախումից հետո (տեսանյութ)

Միքայել Միքայելյանը Հայաստանից առաջինը մեկնարկեց Փհենչհան-2018-ում

Ռուսաստանաբնակ հայազգի մարզուհին աշխարհի ռեկորդ է գրանցել Փհենչան-2018-ում (տեսանյութ)

Մեկնարկեցին ձմեռային օլիմպիական խաղերը (տեսանյութ + լուսանկարներ )

Փհենչհան 2018. Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Հրաչյա Ռոստոմյան. «Մենք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում ենք «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» նշանաբանով»

Հայտնի են այն 3 դահուկորդները, որոնք կներկայացնեն Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում

Հայաստանը օլիմպիական խաղերին կներկայացնի 3 դահուկորդ