fbpx
Բաժիններ

Հայ ըմբիշները ևս 2 բրոնզե մեդալ նվաճեցին Եվրոպայի պատանիների առաջնությունում

Սարաևոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս երկու բրոնզե մեդալ նվաճեց:

ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ, 46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մակեդոնացի Աիդ Սալիասի հետ գոտեմարտն ավարտին հասցրեց «կայծակնային» արագությամբ՝ հաղթելով 10:0 հաշվով:Երկրորդ բրոնզը նվաճեց գերծանր քաշային Մարտին Սիմոնյանը: Մեր ըմբիշը սահմանված չորս րոպեից էլ պակաս ժամանակում իր հսկայական առավելությունը ցույց տվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Նասիբլիի նկատմամբ և միավորների 12:1 տարբերությամբ գոտեմարտը դադարեցվեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Ռամիզ Հասանովին

Թիմային հաշվարկով ազատ ոճի Հայաստանի պատանիների հավաքականը 29 երկրների պայքարում 38 միավորով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: