fbpx

Ովքե՞ր են հայ հոկեյիստները, որոնք առաջնորդում են Ռուսաստանի երիտասարդական հավաքականը. Արտյոմ Մանուկյան

Վերջերս հայկական մարզական աշխարհը սկսեց խոսել Հայաստանի համար ոչ ավանդական մարզաձևի՝ տափօղակով հոկեյի մասին, բայց խոսքը ամենևին էլ Բելառուսի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Արարատի» մասին չէր: 2017 թ․ Սուպերսերիայում Ռուսաստանի երիտասարդական հավաքականը հաղթել էր Կանադայի ընտրանուն Արտյոմ Մանուկյանի և Ալեքսեյ Փոլադյանի դուբլերի շնորհիվ։ Շատերի համար դա անակնկալ էր, իսկ ռուսների համար՝ օրինաչափություն։

Զարմացած չեմ, ամեն ինչ տրամաբանական է։ Արտյոմին հաջողվում է դրսևորել իրեն ԿՀԼ-ում և գերազանցել իրենից փորձառու մրցակիցներին։ Այնպես որ, նրա համար իր հասակակիցների դեմ խաղալը անհամեմատ հեշտ է,-ասել է «Ավանգարդ» ՀԱ-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Սկաբելկան։

19-ամյա հայազգի մարզիկը համարվում է Ռուսաստանի ամենահեռանկարային հոկեյիստներից մեկը, սակայն այդ «բեմին» կանգնելու համար Արտյոմը բարձրացրել է խորդուբորդ աստիճաններով․ Vivaronews․am-ը այս շաբաթ առաջարկում է հետ հայացք նետել Արտյոմ Մանուկյանի անցած ուղղու վրա, բացահայտել, թե ինչու ընտրեց հոկեյը և վերջապես՝ ինչպես Հայաստանից հայտնվեց Ռուսաստանում։

ԱՍՏԻՃԱՆ 1. Հայրիկին պարզապես դուր եկավ այդ մարզաձևը

Մանուկյանը Օմսկի պատանեկան հոկեյի դպրոցի սան է։ Արտյոմը, նրա հայրը և եղբայր Տիգրանը Սիբիր են տեղափոխվել Հայաստանից:

Իրականում, հայրիկին ուղղակի դուր եկավ հոկեյը և մեզ ուղարկեց պարապմունքների՝ տեսնելու՝ ինչ դուրս կգա։ Սկզբում հոկեյը պարզապես առողջ ապրելակերպի մի միջոց էր։

Տիգրանը և Արտյոմը առաջին անգամ ոտք են դրել սառույցին հայտնի «Տոպոլինի սառույցի պալատում», սակայն միայն այն բանից հետո, երբ Արտյոմի հայրը կարողացավ փող հայթայթել չմուշկների երկրորդ զույգի համար։

Երբ դեռ ամեն ինչ նոր-նոր էր սկսվել, Արտյոմը մեծ հույսեր չէր ներշնչում ու իր եղբոր՝ Տիգրանի ստվերում էր․ սակայն ամեն ինչ փոխվեց, երբ․․․

ԱՍՏԻՃԱՆ 2. Շրջադարձային մրցաշար

10-ամյա Արտյոմը մասնակցեց «Գազպրոմի Նավթ» գավաթի խաղարկությանը Սալեխարդում, սա առաջին խոշոր մրցաշարն էր, որը անցկացվում իր համար անսովոր միջավայրում․

Դա իմ առաջին մրցաշարն էր երկրպագուների ներկայությամբ։ Դա այն է, ինչ ստիպում է քեզ առաջ շարժվել ու ոգևորվել։ Դու սովորում ես նաև խաղալ ճնշման տակ, իհարկե, այդ ժամանակ մենք երեխա էինք ու լուրջ չէին վերաբերվում այդ ամենին։ Բայց հիմա հետ նայելով հասկանում եմ, թե ինչքան բան տվեց այդ մրցաշարը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2