Հայ մասնագետի թիմը Ֆրանսիայում հրաշալի է հանդես գալիս, իսկ Հայաստանում «համերաշխության» օր էր (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայ մասնագետի թիմը Ֆրանսիայում հրաշալի է հանդես գալիս, իսկ Հայաստանում «համերաշխության» օր էր (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող անցուդարձով: Ընդ որում, դրան վերաբերող իրադարձությունները տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս:

Հոկտեմբերի 20-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր. «Բանանց» 0-0 «Արարատ».  «Բանանցն» այս ոչ-ոքիից հետո իր ակտիվում գրանցել է 13 միավոր և, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Գանձասար-Կապանին» (12 միավոր), դուրս եկել 3-րդ հորիզոնական: «Արարատը» 6 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է:

Արամ Ոսկանյան. «Առաջին կեսում մեր գործողություններում ագրեսիա չկար: Մրցակիցը մեծ նպատակների համար չի խաղում, յուրաքանչյուր խաղում նպատակը միավորներ «փախցնելն» է, ուստի նրանց համար այդ իրավիճակում ավելի հեշտ էր: Ընդմիջումից հետո ունեցանք պահեր: Շատ եմ հարգում «Արարատին», այնտեղ խաղացել եմ 4 տարի, բայց մենք այսօր պարտավոր էինք հաղթել այս թիմին»:

Էդգար Թորոսյան. «Այսօր համակարգի փոփոխություն էինք արել՝ ելնելով մրցակցից: Խաղում էինք 4 պաշտպանով, բավականին լավ ստացվեց: Մեզ համար այդ տակտիկան նորություն էր, քանի որ միշտ 5 պաշտպանով էինք խաղում: Մարտավարությունը մնացել է նույնը՝ խաղում ենք պաշտպանությունից: Տղաների աշխատանքից գոհ եմ: Խնդիրներ ունենք հարձակման գծում, որոնք պետք է շտկենք»:

«Արարատի» ավագ Ռաֆայել Սաֆարյանը նույնպես հայտնել է հանդիպումից իր տպավորությունների մասին:

Ֆրանսիայի Լիգա-1, 10-րդ տուր. «Սենտ-Էտյեն» 0-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Ընդ որում, «Մոնպելյեն» հիանալի է հանդես գալիս պաշտպանությունում՝ անցկացրած վերջին 5 խաղում բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 14-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21 2-0 «Ուֆա» Մ-21. Մանվել Ահարոնյանը 28-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին: «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21-ը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

«Ուրարտուի» կազմը համալրել է երիտասարդ նիգերացի կիսապաշտպան

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)