fbpx

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը Վրաստանի մայրաքաղաքում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը: Մեր հավաքականի բոլոր մարզիկները մեդալակիներ են դարձել:

Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում և օղակներում:

Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում և օղակների վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն էր:

Գագիկ Խաչատրյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ երրորդը: Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում և զուգափայտերում:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, իսկ Վրաստանը երրորդն էր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վիգեն Խաչատրյան. «Մենք փոքր քաշով սկսելու տեղ չունեինք, պետք է գնայինք մեդալի»

Հակոբ Սերոբյանը ամփոփեց աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկների ելույթները և խոսեց հետագա ծրագրերի մասին

ԱԱ․ Արթուր Թովմասյանի և Վահագն Դավթյանի ցուցանիշներն օղակների վարժության եզրափակչում

Արթուր Դավթյանը պատմական հաջողության է հասել աշխարհի առաջնությունում

Կայացավ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել Վորոնինի գավաթում

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ ըստ լրագրողների

Դուք արդեն հասցրե՞լ եք մասնակցել «Տարվա լավագույն մարզիկների» քվեարկությանը

Ֆուտբոլն անտեսված չէ. 2017թ. լավագույն մարզիկի կոչման 25 հավակնորդները

Հայաստանի վերջնական արդյունքը համաշխարհային Ունիվերսիադայում

Արթուր Թովմասյանը՝ ամառային ունիվերսիադայի ոսկե մեդալակիր

Ամառային համաշխարհային Ունիվերսիադային կմասնակցի 16 հայ մարզիկ

Հայտնի են Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկության հաղթողները