Հայ ֆուտբոլիստները գոլեր խփեցին Հոլանդիայում, իսկ Միշել Տեր-Զաքարյանը որակազրկվեց (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայ ֆուտբոլիստները գոլեր խփեցին Հոլանդիայում, իսկ Միշել Տեր-Զաքարյանը որակազրկվեց (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փետրվարի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ռուսաստանի ֆուտզալի առաջնություն, 19-րդ տուր. «Սպարտակ Մոսկվա» 3-3 «Վոլգա-Սարատով». թիմի նորեկ Գարեգին Մաշումյանը դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-2: Հայ ֆուտզալիստն օրերս էր «Սպարտակ» տեղափոխվել Հայաստանի չեմպիոն «Լեոյից»:

«Մոնպելյեյի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը որակազրկվել է 3 խաղով: Նա «Լիոնի» հետ գավաթային մրցավեճում հեռացվել էր պահեստայինների նստարանից: Հայազգի մասնագետը հաճախակի միջամտել էր մրցավարի գործողություններին, իսկ արդեն հանդիպումից հետո սուր քննադատության ենթարկել Լիգա-1-ը սպասարկող մրցավարներին՝ նշելով, որ նրանք պաշտպանում են ուժեղ ակումբներին:

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն, 25-րդ տուր. «Էմմեն» 5-2 «Դե Գրաֆշապ». Նորայր Ասլանյանը 88-րդ րոպեին մտել է փոխարինման և 90-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: «Էմմենը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը:

Հոլանդիայի 3-րդ դիվիզիոն, 21-րդ տուր. «Բարենդրեխտ» 3-0 «Դե Տրեֆերս». 21-ամյա հարձակվող Քրիստիան Դաբաղյանը 3-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 69-րդ րոպեին: «Բարենդրեխտը» 18 թիմի պայքարում հավասար միավորներով 3-5-րդ հորիզոնականներն է բաժանում ԳՎՎՎ-ի և ՎՎՍԲ-ի հետ:

Արգենտինայի Սուպերլիգա, 16-րդ տուր. «Բելգրանո» 2-2 «Վելես Սարսֆիլդ». Մաուրո Գևգեոզյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Բելգրանոն» 28 թիմի պայքարում հավասար միավորներով 7-9-րդ տեղերն է բաժանում «Ռասինգի» և «Ինդեպինդիենտեի» հետ:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր. «Վորսկլա» 1-0 «Վերես». Գեղամ Կադիմյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Վորսկլան» 12 թիմի պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր. «Ստալ» 2-0 «Ալեքսանդրիա». 20-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ նրա թիմակից Գոռ Մալաքյանը բացակայել է վնասվածքի պատճառով: «Ստալը» հավասար միավորներով 11-12-րդ տեղերն է բաժանում «Կարպատների» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Գանձասար-Կապան» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Նոան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)