«Հանրապետականը» սպասում է ուժեղագույն քառյակի թիմերից 2-ի առճակատմանը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 20-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

«Հանրապետականը» սպասում է ուժեղագույն քառյակի թիմերից 2-ի առճակատմանը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 20-րդ տուրից առաջ

127634420 1108697679586362 5161348999415843901 n - «Հանրապետականը» սպասում է ուժեղագույն քառյակի թիմերից 2-ի առճակատմանը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 20-րդ տուրից առաջ

«ՎԱՆ» «ՓՅՈՒՆԻԿ»

14 ապրիլի, ժ.14:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ 

2 խաղ, որից մեկում հաղթել է «Վանը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0

1-ին շրջան. 29.08.2020 «Վան» 1-0 «Փյունիկ»
Գոլը՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 43՛

2-րդ շրջան. 21.11.2020 «Փյունիկ» 0-0 «Վան»

«Վան»՝ 7-րդ տեղ (18 միավոր), «Փյունիկ»՝ 8-րդ տեղ (12 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Միջազգային դադարից հետո «Վանը» շատ հաջող վերսկսեց ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ 3-2 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային»: Մինչ այդ էլ Բարձրագույն խմբի նորեկը գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում էր նվազագույն հաշվով պարտության մատնել չեմպիոնին: Ճիշտ է, դա բավարար չէր «Վանին» գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար:

29.08.2020 Van 1 0 Pyunik 15 960x640 - «Հանրապետականը» սպասում է ուժեղագույն քառյակի թիմերից 2-ի առճակատմանը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 20-րդ տուրից առաջ

2․ «Փյունիկը», որ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ շատ հաջող էր հանդես եկել առաջնության նախորդ 3 խաղերում՝ վաստակելով ավելի շատ միավոր (7), քան մեկնարկային 11 հանդիպումներում (5 միավոր), 19-րդ տուրում ցավալի պարտություն կրեց: «Նոայի» հետ մրցավեճում փյունիկցիները միակ գոլը բաց թողեցին ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին:

3․ «Վանը» երկու թիմերից մեկն է (մյուսն «Ուրարտուն» է), որի դարպասը «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում դեռ չի գրավել: «Փյունիկն» առաջնության ամենացածր արդյունավետություն ունեցող թիմն է, որն անցկացրած 15 հանդիպումներում ընդամենը 7 գոլ է խփել:

29.08.2020 Van 1 0 Pyunik 5 960x640 - «Հանրապետականը» սպասում է ուժեղագույն քառյակի թիմերից 2-ի առճակատմանը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 20-րդ տուրից առաջ

4. Ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 հանդիպումներում (ներառյալ «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված 2 խաղերը) «Վանն» ասպարեզ է դուրս բերել 34 ֆուտբոլիստների, որոնցից 10-ը թիմում նորամուտը նշել են գարնանային հատվածում: Անդրանիկ Ոսկանյանը, Ալեքսանդր Տենյաևը, Էդգար Մովսեսյանը և Եդեդեմ Եդեմ Էսիենը մասնակցել են բոլոր խաղերին: Ընդ որում Տենյաևը մշտապես ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում և ընդամենը մեկ խաղում է փոխարինվել:

5․ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկն» առաջին անգամ է մրցելու «Վանի» հետ: Նրա օրոք առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտը» երկու հանդիպումներում էլ հաղթել է «Վանին» (1-0, 2-1):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Ուրարտու» – «Վան»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ․ «Նոան» գլխավորեց աղյուսակը «Շիրակի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Անկախ եղանակային պայմաններից. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի պրոմոն (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

Օգնեն Չանչարևիչ․ «Հաղթելու ավելի լավ շանսեր ունեինք, քան «Արարատը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ամեն ինչ տալու ենք, նվիրվելու ենք, որ տիտղոս նվաճենք «Արարատի» համար» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ՝ մնալով 1-ին հորիզոնականում

«Արարատ» – «Ալաշկերտ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը

Վիտինյո․ «Ավելի լավ կաշխատենք, որպեսզի հաջորդ խաղում հաղթանակի հասնենք» (տեսանյութ)