fbpx
Բաժիններ

«Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Մարտիրոսյանը մայիսից կարող են մասնակցել միջազգային և հանրապետության բոլոր մրցումներին»․Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ամփոփելով անցնող տարին, իր գոհունակությունը հայտնեց հայ ծանրորդների ելույթների վերաբերյալ միջազգային մրցաշարերում։

«Ինչպե՞ս հաջողություն չհամարել այս տարի նվաճած 80 մեդալը։ Ունեինք 78 մեդալ, որոնց մոտակա օրերս կավելանա ևս երկուսը. 105 կգ քաշային կարգում Մկրտիչ Մկրտչյանը կստանա բրոնզե մեդալ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունից, քանի որ վրացի ծանրորդը խթանիչներ էր օգտագործել։ Այսպես 80 մեդալից 36-ը ոսկե է, 21-ը՝ արծաթե և 23-ը՝ բրոնզե։ Նշեմ նաև, որ մեր մարզիկները 18 անգամ երկամարտի արդյունքով հնչեցրել են ՀՀ հիմնը»։

Փաշիկ Ալավերդյանը նաև հայտնեց, որ խթանիչների օգտագործման պատճառով որակազրկված Հռիփսիմե Խուրշուդյան և Տիգրան Մարիտիրոսյանը 2018թ․ մայիս ամսից նորից իրավունք կունենան մասնակցել ոչ միան հանրապետության մասշտաբով անցկացվող մրցումներին, այլ նաև միջազգային։

«Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Մարտիրոսյանը մայիս ամսից ազատ են և կարող են մասնակցել մեր հանրապետությունում թույլատրվող բոլոր մրցումներին, նույնիսկ միջազգային, այսինքն՝ ինչպես բոլոր հավաքականների անդամները։ Հռիփսիմեն շարունակում է մարզվել, չնայած 2 տարվա որակազրկմանը նա իրեն չի կորցրել և հույս ունի, որ կարող է արդյունքների հասնել միջազգային ասպարեզում։

Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանին, նա ինքը պետք է որոշի: Սպորտը թողնելուց հետո դժվար է նորից վերադառնալ։ Իսկ Տիգրանը խոստովանել է, որ ցանկանում է անցնել աշխատանքի»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Սիմոն Մարտիրոսյանը կստանա Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

Ստեփանակերտում և Շուշիում Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ կբացվեն

Փաշիկ Ալավերդյան. «Աշխարհի առաջնությունում մեր հավաքականը լավագույնն էր»

Փաշիկ Ալավերդյանը ամփոփում է աշխարհի առաջնությունը (ուղիղ եթեր)

Փաշիկ Ալավերդյան․ «Հավաքականի գերնպատակը մեկն է՝ յուրաքանչյուրը մտածի մեդալի մասին» (տեսանյութ)

Անկախ Հայաստանի բոլոր աշխարհի չեմպիոնները

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008 թվականից ի վեր նվաճած մեդալներից

Փաշիկ Ալավերդյանը ամփոփեց ծանրամարտի առաջնությունը (տեսանյութ)

Փաշիկ Ալավերդյան. «Եթե ես գոհ լինեմ Սիմոն Մարտիրոսյանից, նրա հետ այլևս չեմ աշխատի» (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյան․ «Ես էլ եմ երազում օլիմպիական ոսկու մասին, չէ՞ որ այդպիսի զինվոր չկա, որ չերազի գեներալ դառնալ»

Անզիջում պայքար գերծանր քաշային կարգում. Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Փաշիկ Ալավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Փաշիկ Ալավերդյան. «Հաջորդ նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն տալն է»