Մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը - VNews
Բաժիններ

Մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնել է, որ մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը, որը վերջին տարիներին բնակվում էր Կանադայում:

Արմենակ Ալաչաչյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թվականին տեղափոխվել է Երևան և սկսել է հանդես գալ ՖԻՄԱ-ի կազմում: 1954 թվականին տեղափոխվել է ղազախական «Բուրեվեստնիկ», իսկ 1958 թվականից սկսել է ելույթ ունենալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում:

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1953, 1961, 1963 և 1965 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1964 թ․ Օլիմպիական խաղերում՝ փոխչեմպիոն: Ընդգրկվել է ՖԻԲԱ-ի «Փառքի սրահում»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: