fbpx

«Ման. Սիթին» կհամալրվի ֆուտբոլիստով, ով ամռանը շատ մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Նիցայի» կիսապաշտպան Ժան-Միշել Սերիի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է հեղինակավոր L’Equipe պարբերականը, անգլիական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը նախատեսում է իրականացնել հենց այս ամսին:

«Սիթին» ունի նաև պահեստային տարբերակ, ըստ որի՝ ֆուտբոլիստը «քաղաքայիններին» կմիանա ամռանը, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը «Նիցայի» հետ, և նա կդառնա ազատ գործակալ:

26-ամյա ֆուտբոլիստին Պրեմիեր լիգայի առաջատարը դիտարկում է որպես փոխարինող Յայա Տուրեին, ով ամռանը կարող է ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակ:

Սերիին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը», «Էվերտոնը» և ՊՍԺ-ն: Կիսապաշտպանը, ով «Նիցայում» հանդես է գալիս 2015թ.-ից, ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 14 խաղի, դարձել մեկ գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Սերին նախորդ ամռանը շատ մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին չեղյալ է համարվել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրիզմանի տրանսֆերը ավարտին կհասցվի հաջորդ շաբաթ

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Ռեալը» հետ քայլ կանի Մբապեի տրանսֆերի հարցում, բայց չի նահանջի

Սուարեսը հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին

Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Արսենալի» կիսապաշտպանը խնդրում է իրեն բաց թողնել Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով իր 2-րդ տրանսֆերը կիրականացնի

Կիպրական մամուլ. ԱԷԼ-ը բանակցում է Գևորգ Ղազարյանի հետ

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Յունայթեդը» մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը Նեյմարին փոխանակել իր աստղի հետ

Դանի Ալվեսի ապագայի 5 հավանական տարբերակները

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում

«Բարսելոնայի» դիրքորոշումը Դանի Ալվեսի վերադարձի շուրջ միանշանակ է

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Խամես. «Ռեալում» կան մարդիկ, որ չափազանց շատ բան են որոշում»

Նեյմարը ներողություն կխնդրի