fbpx
Բաժիններ

Մասկերանոն կհեռանա Արգենտինայի հավաքականից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն 2018թ. աշխարհի առաջնության ավարտից հետո կավարտի ելույթներն Արգենտինայի հավաքականում:

«Ալբիսելեստեն» «Մունդիալի» ընտրական փուլի վճռորոշ խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է Էկվադորի հավաքականին և նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղիղ ուղեգիր.

«Ես պատրաստվում եմ մեկնել Ռուսաստան, և դա կլինի իմ վերջին մրցաշարը հավաքականում. ես դա հստակ հասկանում եմ»,- 33-ամյա Մասկերանոյի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:

Մասկերանոն Արգենտինայի ընտրանու մարզաշապիկը կրում է 2003թ.-ից, որի կազմում անցկացրել է 139 հանդիպում:

Ֆուտբոլիստն իր հավաքականի կազմում 2014թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն, 4 անգամ դուրս է եկել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ, 2 անգամ նվաճել է Օլիմպիական ոսկին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արգենտինան ջախջախեց Մեքսիկային, Բրազիլիան անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Ահա, թե որ հանդիպումները բաց կթողնի Մեսին որակազրկման պատճառով

Մեսին որակազրկվեց 3 ամսով

Մեսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում հավաքականի խաղերից

Մեսին որակազրկվեց ու տուգանվեց CONMEBOL-ի կողմից

#Ապրող_ֆոտոներ_26. «Աշխարհի չեմպիոնությունն ու կռնատ գրկախառնության պատմությունը» (լուսանկար, տեսանյութ)

Դիբալա. «Նա նույնիսկ չէր ողջունում ինձ»

Չիլիի հավաքականի դարպասապահը շատ կտրուկ է պատասխանել Մեսիին

Մեսին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ESPN-ի վարկածով

Մեսին հաճելիորեն զարմացրել է մարդկանց՝ այցելելով առևտրի կենտրոն (լուսանկարներ)

Դանի Ալվես. «Մեսին անհարգալից էր»

Ամերիկայի գավաթի խորհրդանշական հավաքականը` Արգենտինայի 1 ներկայացուցիչով

ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Արգենտինայի հավաքականի վերաբերյալ

Հուսահատության գրկում. Արգենտինայի հավաքականը կարող է Ազգերի լիգայում խաղալ

Տիտե. «Մեսին ավելի հարգալից պետք է լինի ու կարողանա ընդունել պարտությունը»

Մեսիին երկու տարվա որակազրկում է սպառնում