fbpx
Բաժիններ

Մարաշլյանը կրկին տպավորել է իր ելույթով Ուրուգվայում և գոլային հրավառություն՝ Հայաստանում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Դա վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք այսպես թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին:

Նոյեմբերի 20-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի Առաջին խմբի առաջնություն, 12-րդ տուր. «Արցախ» 2-1 «Գանձասար-Կապան». հաշիվը բացել է Արմեն Հովհաննիսյանը, իսկ հյուրերից պատասխան գոլը խփել է Գեղամ Սիմոնյանը: «Արցախին» խաղավարտից 6 րոպե առաջ հաղթանակ է պարգևել Գրիգոր Աղեկյանը:

Առաջին խումբ, 12-րդ տուր. «Շիրակ-2» 2-3 «Փյունիկ-2». 4-րդ րոպեին հրաշալի հարվածով հաշիվը բացել է Ստյոպա Գևորգյանը, «Շիրակ-2»-ից աչքի է ընկել նաև Առլեն Ծատուրյանը: Հյուրերից հեթ-տրիք է ձևակերպել Էրիկ Պետրոսյանը, ընդ որում, նա վճռորոշ գոլը խփել է հիմնական ժամանակի վերջին րոպեին:

«Լոռի» 5-0 «Էրեբունի». Վանաձորի թիմից դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մկրտչյանը, մեկական անգամ աչքի են ընկել Տեի Տինգա Կոֆին, Վիգեն Ավետիսյանը և Դավիթ Ասլանյանը:

«Արարատ-2» 1-3 «Բանանց-2». դաշտի տերերից հաջողության է հասել Ալբերտ Զոհրաբյանը, իսկ հյուրերից մրցակցի դարպասը գրավել են Աշոտ Ադամյանն ու Օրբելի Համբարձումյանը, ինքնագոլի հեղինակ է դարձել Արման Զեյնալյանը:

«Ալաշկերտ-2» 3-3 «Ավան Ակադեմիա». ալաշկերտցիներից աչքի են ընկել Վահիդ Զոուլգհադին, Ռուբեն Գրիգորյանը և Ախմեդ Ջինդոյանը, իսկ «Ավան Ակադեմիայից»՝ Ալբերտ Խաչումյանը, Արմեն Հովհաննիսյանը և Հովհաննես Հարությունյանը:

«Արցախն» առաջնության առաջատարն է (28 միավոր), որին հետապնդում են «Լոռին» (26) և «Բանանց-2»-ը (20): «Ավան Ակադեմիան», «Փյունիկ-2»-ը և «Ալաշկերտ-2»-ը վաստակել են 15-ական միավոր, թեև ավանցիները նրանց համեմատ 2 խաղ պակաս են անցկացրել: «Գանձասար-Կապան-2»-ն ունի 13 միավոր, «Էրեբունին» և «Արարատ-2»-ը՝ 12-ական, իսկ աղյուսակը 6 միավորով եզրափակում է «Շիրակ-2»-ը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գեորգի Ղազարյան․ «Մեր ֆիզիկականը չհերիքեց, որովհետև 15 օրվա ընթացքում 5 մարզում էինք անցկացրել» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Կլինեն խաղեր, երբ Դեսիրեն և Աղեկյանը միասին կհայտնվեն մեկնարկային կազմում» (տեսանյութ)

Արթուր Ավագյան․ «Մարզիչը հանձնարարել էր գոլային փոխանցում կատարել, գոլ խփել» (տեսանյութ)