-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված կանանց շախմատի Շարժայի գավաթի 8-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացրած 3 շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը, ով 9 հնարավորից վաստակած 7 միավորով մրցաշարի 94 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Մարիան ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոչկոյին: Նա հավասար միավորներ վաստակեց 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած Կարինա Շչեպկովսկայայի և Աննա Զոզուլիայի հետ և միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց նրանց:
Մարիան մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, այնուհետև հետևեցին Սուսաննա Գաբոյանից և Ուշա Ալ-Շամսիից կրած պարտությունները: Ավարտական 4 պարտիաները Մարիա Գևորգյանը կրկին վերելքով անցկացրեց ու հաղթանակներ տոնեց:
Հաջող էր նաև Արմինե Բաբայանի ելույթը, ով 6,5 միավորով գրավեց 8-րդ տեղը:
Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով 23-րդն էր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո