fbpx

Մարկոս Պիզելին կերկարաձգի «Ակտոբեի» հետ պայմանագիրը և վիրահատության կենթարկվի

Ղազախական «Ակտոբեի» նոր սեփականատեր Սամատ Սմակովը հայտարարել է, որ չնայած Մարկոս Պիզելիի լուրջ վնասվածքին, ակումբը մտադիր է երկարաձգել համագործակցությունը Հայաստանի հավաքականի խաղացողի հետ և աջակցել նրան վերականգման պրոցեսում:

Մարկոս Պիզելին ճանաչվել էր Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ և խփած 18 գնդակով դարձել էր լավագույն ռմբարկուն:

«Պիզելին շատ բան է արել «Ակտոբեի» համար: Այստեղ որևէ հարց չկա: Կլինի նա հենակներով, թե առանց դրանց, նա կստորագրի նոր պայմանագիր: Դա մարդկային տեսանկյունից էլ ճիշտ կլինի: Չի կարելի երես թեքել ֆուբոլիստից նման իրավիճակներում: Ես միայն երեկ եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Հիանալի գիտեմ, թե ինչ է դա:

Ցավոք, Ղազախստանում դա հազվադեպ երևույթ է: Ֆուտբոլիստը վնասվածք է ստանում և միանգամից դառնում անպետք: Մենք Մարկոսի հետ անընդհատ կապ ենք պաշտպանում: Նրան հիմա վիրահատություն է սպասվում: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կդասավորվի և հունվարից նա կլինի թիմի հետ»,-նշել է ակումբի սեփականատերը:

Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի խմբային փուլի Մակեդոնիայի հետ խաղում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Մարկոս Պիզելիի գոլը հավակնում է լավագույնը դառնալ Ազգերի լիգայում (ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ)

Մտավ հավաքականի պատմության մեջ․ Ալեքսանդր Կարապետյանի գոլը կհիշվի նաև այս առիթով

Ընդամենը 1 ֆուտբոլիստ է գերազանցում Յուրա Մովսիսյանին միջին արդյունավետության այդ ցուցանիշով

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Մարկոսի կախարդանքը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը վնասվածք ունի (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Մարկոս Պիզելին Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու

«Արարատն» առանց Խաշմանյանի կփորձի սխրանք գործել․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ» – «Բանանց» խաղին ընդառաջ

«Ակտոբեի» երկրպագուի հուզական պաստառը նվիրված Մարկոս Պիզելիին (լուսանկար)

Պիզելիի թիմակիցը խփած գնդակը նվիրել է Մարկոսին

Հայտնի են Մարկոս Պիզելիի կրկնակի հետազոտության արդյունքները

Գավաթի խաղարկություն, «Բանանց» – «Արարատ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

Հայաստան 4։0 մրցակից․ մեր հավաքականի 4 տպավորիչ հաղթանակները 4։0 հաշվով (տեսանյութ)

Մարկոս Պիզելի. «Արդեն ավելի լավ եմ զգում»

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում