fbpx
Բաժիններ

Մարտում մնացել են միայն ծերունիները. 3 պատճառ, թե ինչու պետք է Ֆեդերերն ու Նադալը խաղան հավերժ

2017-ը լրիվ «օլդսքուլ» էր: Ինչպես հին ու բարի ժամանակներում, Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը միասին կիսեցին տարվա 4 «մեյջորները»: Այս տարվա սկիզբը նախորդից չտարբերվեց: «Պրոֆեսորը» նվաճեց իր 20-րդ «Մեծ Սաղավարտը»: Է՞լ ինչ հաճելի բան կարող է տեղի ունենալ թենիսում: 37 տարեկան վետերանը, ում ամեն տարվա վերջում ասում են «դե, երևի թե այսքանով Ֆեդյան կավարտի կարիերան», նորից ու նորից լավագույնն է, տեսնել 36-ամյա արտասվող չեմպիոնների չեմպիոններին: Ու ինչպես չարտասվես նրա հետ այս պահին…

Բայց եթե մի փոքր ավելի խորանանք, կհասկանանք, որ առանց Ֆեդերերի ու Նադալի, տղամարդկանց թենիսը կորած է: Ու ոչ միայն կորած, այլև կործանված: Ինչու՞

1. Ֆեդերեր – Նադալ դիմակայությունը, որի պատմությունը ձգվում է ավելի քան 10 տարի, այսօրվա թենիսի համ ու հոտն է

Որքան էլ որ կողքից լինեն Ջոկովիչներն ու Մարեյները, Ֆեդերեր-Նադալը թենիսի «Մեսի-Ռոնալդուն» է: Այս երկու վարպետների շնորհիվ է, որ վերջին 10 տարվա ընթացքում թենիսի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում այնքան է մեծացել, որքան չէր եղել մարզաձևի ստեղծման օրից ի վեր: Ֆեդերերն արդեն 37 տարեկան է, Նադալը՝ 33: Գալու է նրանց հեռանալու օրը և մի հարյուրամյակ էլ սպասենք, որ հայտնվեն նրանց նման կոլորիտային կերպարներ, որոնք կորտերում ոչ թե խաղ կխաղան, այլ 3-րդ համաշխարհայինը կբեմադրեն:

2. Ֆեդերերի ու Նադալի անունների դիմաց դրված է «=» նշանը

Նրանք ամեն տարի խաղում են իրենց մակարդակին համապատասխան: Թեպետ Ռաֆան ավելի հաճախակի է վնասվածք ստանում, քան Ֆեդյան, սակայն անգամ կիսապատրաստ Նադալն իր զինանոցի շնորհիվ հանգիստ կարող է հաղթել լավագույն 5-յակում գտնվող ցանկացած թենիսիստի: Այս երկուսի ստաբիլության աստիճանը հասկանալու համար դիմենք թվերի օգնությանը. Ֆեդերերն ու Նադալը խաղարկել են առաջին ռակետը 2004 թվականի փետրվարի 1-ից մինչև 2011 թվականի հուլիսի 4-ը: Ավելի քան 7 տարի, որոնցից 5-ի ընթացքում Ռոջերը եղել է գագաթին: Իսկ 1999 թվականին աշխարհի առաջին ռակետի տիրակալի անունը փոխվել է 7 (!!!!) անգամ:

Նույն պատկերը կլինի Նադալի ու Ֆեդերերի հեռանալուց հետո: Համոզված եղեք: Ջոկովիչն իր գուրուի գերին է, Մարեյի ու Վավրինկայի առողջականն ու հոգեբանությունն են խանգարելու: Դիմիտրով, Տիմ, Զվերև, Ռաոնիչ ու մի շարք այլ լավ թենիսիստներ կան, բայց այդպես լավ էլ կմնան, բայց չեն աճի Ֆեդերերի ու Նադալի մակարդակին: Համոզված եղեք:

3. Իրենց խաղաոճով ու սպորտի հանդեպ մոտեցմամբ Նադալն ու Ֆեդերերը միանգամայն տարբեր են

Ռաֆայել Նադալի ֆիզիկական ուժին նախանձում են ATP տուրի բոլոր թենիսիստները, իսկ Ֆեդերերի պես ստրատեգ ու բազմաֆունկցիոնալ խաղ ցուցադրելու մասին երազում է յուրաքաչյուրը՝ սկսնակից մինչև պրոֆեսիոնալ: Ֆեդերերին առհասարակ նախկին բոլոր ուժեղագույնները համարում են պատմության լավագույնը ոչ միայն նվաճումների համար: Թենիսային Ժան Դյուժարդենը տարիների շարունակ Laureus մարզական ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել է «տարվա ջենթլմեն» մրցանակով, որը շնորհվում է կորտում արդար ու անբասիր պահվածքի համար:

Եվ այսքանից հետո մնում է միայն բարձրաձայն մտածել ու ասել. «Ռոջեր. Խնդրում եմ, խաղա հավե՛րժ»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աննախադեպ. Նադալն ու Ֆեդերերը կարող են խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում

Ժերար Պիկե. «Մեդվեդևն ունակ է հաղթելու Ֆեդերերին, Ջոկովիչին ու Նադալին»

Ռաֆայել Նադալը US Open-ի հաղթողն է (տեսանյութ)

US Open-2019. Նովակ Ջոկովիչը լքեց պայքարը (տեսանյութ)

Նադալը խոսել է հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մասին

Ջոկովիչը գերլարված մենախաղում հաղթեց Ֆեդերերին ու դարձավ «Ուիմբլդոնի» չեմպիոն

Ուիմբլդոն․ Ֆեդերեր – Նադալ «հավերժ» դիմակայությունում այս անգամ ուժեղ էր շվեյցարացին

Ռոջեր Ֆեդերերի հերթական ռեկորդը

Մոուրինյոն ֆուտբոլից հանգստանում է «Ուիմբլդոնում» (ֆոտո)

Էնդի Մարեյ. «Ուիմբլդոնում ինձնից մեծ ակնկալիքներ մի՛ ունեցեք»

Ֆեդերեր. «Ես հիանում եմ Մեսիով, քանի որ նա միշտ ունի 3 տարբերակ»

37-ամյա Ֆեդերերն անձնական ռեկորդ սահմանեց

Forbes. Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Նադալը նվաճեց իր 12-րդ «Ռոլան Գարոսը»

«Ռոլան Գարոս». Տիմը հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ եզրափակիչ

Նադալը հաղթում է Ֆեդերերին ու դուրս գալիս «Ռոլան Գարոսի» եզրափակիչ