Մեկ կորուստ և 12 «համալրում» հավաքականում, իսկ «Վարդարը» «բախտ չունի» Եվրոպայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մեկ կորուստ և 12 «համալրում» հավաքականում, իսկ «Վարդարը» «բախտ չունի» Եվրոպայում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք այսպես թե այնպես առնչվում են մեր ֆուտբոլին:

Նոյեմբերի 2-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Արթուր Պետրոսյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչների անունները: 5 խաղացող հրավիրվել է չեմպիոն «Ալաշկերտից» (Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արտյոմ Սիմոնյան), 2-ական՝ «Փյունիկից» (Գոռ Մանուկյան, Էրիկ Վարդանյան) և «Շիրակից» (Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան):

Մեկական ֆուտբոլիստ ազգային հավաքականին կմիանա «Արարատից» (Արման Մելիքսեթյան), «Գանձասար-Կապանից» (Հայկ Իշխանյան) և «Բանանցից» (Ռումյան Հովսեփյան): Ընտրանու նախնական հայտացուցակից դուրս է մնացել «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ով վնասվածք է ստացել:

Եվրոպա լիգա, խմբային փուլ, L խումբ, 4-րդ տուր. «Ռեալ Սոսյեդադ» 3-0 «Վարդար». Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին: «Վարդարը» 4 մրցավեճում ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: 11-րդ տուրի «Բանանց-2»«Արցախ» հանդիպումը հետաձգվել է, իսկ «Էրեբունի»«Արարատ-2» խաղը կայանալու է նոյեմբերի 6-ին, Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում և մեկնարկելու է 15:00-ին:

Գերմանիայի Ռեգիոնալ 4-րդ դիվիզիոն, 17-րդ տուր. «Շտուտգարտ-2» 2-2 «Օֆենբախ». Հայկ Գալստյանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո և մասնակցել երկրորդ 45 րոպեին: «Շտուտգարտը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

«Ստալի» 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը հայտնվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ Profootball.ua-ի կազմած խորհրդանշական հավաքականում: Թիմը հյուրընկալվելիս 1-1 հաշվով էր ավարտել «Շախտյորի» հետ խաղը, իսկ Դանիելյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը:

Կայքն Արթուր Դանիելյանի մասին գրել է. ««Ստալն» այս տուրում կերտեց առաջնության գլխավոր սենսացիաներից մեկը: Եվ «Ստալի» հաջողության առաջնային գրավականներից մեկը պաշտպան Արթուր Դանիելյանն էր: Նա աչքի ընկավ անձնազոհ խաղով և չեմպիոնի հետ մրցավեճում թույլ տվեց նվազագույն սխալներ, ինչն իր թիմին թույլ տվեց միավոր վաստակել»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ուրարտուն» Դեսիրեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

Տիգրան Դավթյան. «Երիտասարդ թիմ է, փորձառու թիմ չէ, որ կարողանա այսպիսի իրավիճակներից դուրս գալ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք ունենք պլան A, B, C» (տեսանյութ)

Սարգիս Շահինյան․ «Թիմի լեգեոներները շատ սրտացավ են հայ ազգի նկատմամբ, ամեն օր հարցնում են նորությունների մասին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Փյունիկն» իր մարզաշապիկին հատուկ գրությամբ կխաղա

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

Դրագոևիչը՝ հայերին աջակցող հրապարակման մասին. «Ես նույնը կանեի նաև հիմա»

Էրիկ Վարդանյանը վերադարձել է ընդհանուր խումբ մարզումներին