Մինչ օրս անգերազանցելի ռեկորդներ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից (ՄԱՍ 1) - VNews
Բաժիններ

Մինչ օրս անգերազանցելի ռեկորդներ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից (ՄԱՍ 1)

Ֆուտբոլասերներին ներկայացրել էինք հայկական ակումբների սահմանած թիմային բացառիկ ռեկորդները: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդներին:

VivaroNews.am-ի վիճակագիր Աշոտ Հայրապետյանը ռեկորդների առաջին մասը ներկայացնում է ձեր ուշադրությանը:

Հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, ով պաշտոնական մրցումներում 236 գոլ է խփել: Նա նաև Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է,  ով «Փյունիկում», «Արարատում», «Զվարթնոցում»  և «Գանձասարում»  խաղալիս ընդհանուր առմամբ 197 գոլ է խփել:

Այլազգի ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ է գործել բրազիլացի Մարկոս Պիզելին, ով հայկական ակումբներում և Հայաստանի հավաքականում անցկացրած պաշտոնական մրցումներում 95 գոլի հեղինակ է դարձել: Մարկոսը նաև ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստն է՝ խփելով 75 գնդակ:

Միևնույն թիմի կազմում բոլորից շատ գոլեր է խփել փյունիկցի Արսեն Ավետիսյանը` 154:

Այլազգի ֆուտբոլիստներից միևնույն թիմի կազմում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը Մարկոս Պիզելին է, ով «Արարատում»  44  անգամ գրավել է մրցակիցների դարպասները:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, ով 2003թ. առաջնությունում «Բանանցի»  կազմում 45 գնդակ է խփել:

Այլազգի ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանում առավել արդյունավետ է գործել Մարկոս Պիզելին, ով 2007թ. «Արարատում»  22 գոլ է խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն