-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ղազախստանի հավաքականի հետ ընտրական մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները մրցաշրջան-2017-ում: Մեր հավաքականն ընդամենը 7 խաղ անցկացրեց, որից 6-ն՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Եթե զուտ գրանցված ընդհանուր արդյունքները (+2=1-4, 11-16) հաշվի առնենք, ապա վերջին 4 տարիներին սա հավաքականի 2-րդ ցուցանիշն է, որը զիջում է միայն նախորդ մրցաշրջանի լավագույն արդյունքին: Սակայն հավաքականի ցուցադրած խաղի և ընտրական մրցաշարում ցույց տված արդյունքների առումով մրցաշրջան-2017-ը կարելի է ձախողված համարել:
Ազգային հավաքականն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մրցաշրջանը սկսեց մարտին ղազախների հետ երևանյան ընտրական խաղում տոնած հաղթանակով, ապա հունիսին սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ խփեց մրցաշրջան-2017-ում անցկացրած միակ ընկերական խաղում, որում մրցակիցը՝ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականն իր կարգով զգալիորեն զիջում էր մերոնց:
Ապա հետևեցին ընտրական մրցաշարում կրած 4 անընդմեջ պարտությունները Չեռնոգորիայի (1-4), Ռումինիայի (0-1), Դանիայի (1-4) և Լեհաստանի (1-6) հավաքականներից, որից 3-ը՝ խոշոր հաշվով: Իսկ մրցաշրջանը մեր ֆուտբոլիստներն ավարտեցին ընտրական խմբի հետնապահ ղազախների հետ գրանցած միակ ոչ-ոքիով՝ չկարողանալով պահպանել հաղթական հաշիվը (1-1):
Մրցաշրջան-2017-ում անցկացրած 7 հանդիպումներում Արթուր Պետրոսյանը խաղադաշտ դուրս բերեց 28 ֆուտբոլիստի, որոնցից 3-ը՝ փյունիկցիներ Արմեն Մանուչարյանը, Նարեկ Ասլանյանը և շիրակցի Արտյոմ Միքայելյանը նորամուտը նշեցին ՀՀ ազգային հավաքականում:
Համեմատության համար նշենք, որ նախորդ մրցաշրջանում անցկացրած 8 հանդիպումներում հավաքականի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ էին դուրս եկել 32 ֆուտբոլիստներ, որոնցից 9-ը՝ Արսեն Բեգլարյանը, Գոռ Մալաքյանը, Գեղամ Կադիմյանը, Տիգրան Բարսեղյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Սերգեյ Ավագիմյանը, Դավիթ Հակոբյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Դավիթ Արշակյանը նորամուտն էին նշել ազգային թիմում:
Հավաքականի անցկացրած բոլոր 7 հանդիպումներին մասնակցել է միայն Հենրիխ Մխիթարյանը, ով 4 գնդակով դարձավ մրցաշրջան-2017-ում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն: Նա իր գոլերից երկուսը խփել է ղազախների հետ անցկացրած ընտրական երկու հանդիպումներում, Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ կայացած խաղում էլ դարձել է դուբլի հեղինակ:
Բավական արդյունավետ գործեց նաև Ռուսլան Կորյանը՝ խփելով 3 գնդակ: Մեկական գոլի հեղինակ են դարձել Արաս Օզբիլիսը, Արթուր Սարկիսովը, Արտակ Եդիգարյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Ընդ որում Կորյանն ու Եդիգարյանն ընթացիկ մրցաշրջանում բացեցին գոլերի հաշիվը հավաքականում:
Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն մեկ մրցաշրջանում՝ կրկնելով 2011 և 2014թթ. արդյունավետության իր լավագույն ցուցանիշը: Մխիթարյանի ռեկորդային այդ արդյունքն առաջինն իր օգտին է գրանցել հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 2000թ., որը հետագայում՝ 2013թ. կրկնել է Յուրա Մովսիսյանը:
VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ցուցանիշները տարբեր մրցաշրջաններում:
Թ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | % | Ռմբարկուն | Գոլ |
1992 | 1 | 0 | 1 | 0 | 0-0 | 1 | 33,3 | – | – |
1994
|
5
|
1
|
1
|
3
|
1-5
|
4
|
26,6
|
–
|
–
|
1995
|
7
|
1
|
1
|
5
|
5-13
|
4
|
19
|
Ռազմիկ Գրիգորյան
Արմեն Շահգելդյան
|
2
2
|
1996 | 9 | 1 | 3 | 5 | 5-23 | 6 | 22,2 | – | – |
1997 | 9 | 1 | 2 | 6 | 5-26 | 5 | 18,5 | Էրիկ Ասադուրյան | 2 |
1998 | 5 | 3 | 1 | 1 | 6-4 | 10 | 66,6 | Տիգրան Եսայան | 2 |
1999 | 9 | 1 | 1 | 7 | 5-15 | 4 | 14,8 | Արմեն Շահգելդյան | 2 |
2000 | 9 | 2 | 3 | 4 | 11-13 | 9 | 33,3 | Արթուր Պետրոսյան | 4 |
2001 | 8 | 1 | 4 | 3 | 6-14 | 7 | 29,1 | – | – |
2002
|
3
|
1
|
1
|
1
|
4-4
|
4
|
44,4
|
–
|
–
|
2003
|
7
|
2
|
0
|
5
|
5-14
|
6
|
28,5
|
Արթուր Պետրոսյան
Ալբերտ Սարգսյան
|
2
2
|
2004
|
9
|
2
|
2
|
5
|
8-17
|
8
|
29,6
|
Արման Քարամյան
Արտավազդ Քարամյան
|
2
2
|
2005 | 9 | 2 | 1 | 6 | 8-16 | 7 | 25,9 | Արա Հակոբյան | 3 |
2006 | 6 | 0 | 1 | 5 | 0-9 | 1 | 5,55 | – | – |
2007 | 12 | 3 | 4 | 5 | 7-12 | 13 | 36,1 | Ռոբերտ Արզումանյան | 3 |
2008 | 10 | 3 | 2 | 5 | 7-17 | 11 | 36,6 | Արա Հակոբյան | 2 |
2009
|
8
|
1
|
2
|
5
|
6-14
|
5
|
20,8
|
–
|
–
|
2010
|
7
|
3
|
1
|
3
|
14-11
|
10
|
47,6
|
Հենրիխ Մխիթարյան
Էդգար Մանուչարյան Յուրա Մովսիսյան
|
3
3 3
|
2011
|
8
|
3
|
1
|
4
|
14-11
|
10
|
41,6
|
Հենրիխ Մխիթարյան
|
4
|
2012
|
9
|
4
|
0
|
5
|
13-12
|
12
|
44,4
|
Մարկոս Պիզելի
Գևորգ Ղազարյան Հենրիխ Մխիթարյան Արաս Օզբիլիս
|
2
2 2 2
|
2013 | 9 | 3 | 2 | 4 | 11-12 | 11 | 40,7 | Յուրա Մովսիսյան | 4 |
2014 | 9 | 1 | 1 | 7 | 8-23 | 4 | 14,8 | Հենրիխ Մխիթարյան | 4 |
2015 | 6 | 0 | 1 | 5 | 3-14 | 1 | 5,55 | – | – |
2016 | 8 | 3 | 1 | 4 | 15-14 | 10 | 41,6 | Հենրիխ Մխիթարյան | 3 |
2017 | 7 | 2 | 1 | 4 | 11-16 | 7 | 33,3 | Հենրիխ Մխիթարյան | 4 |
Աշոտ Հայրապետյան
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո