fbpx

Յուլիան Դրաքսլեր. «Այս թիմն ամենևին էլ Գերմանիայի երկրորդ կազմը չէ»

Գերմանիայի հավաքականի ավագ Յուլիան Դրաքսլերը Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գերմանիայի այս կազմը չի կարելի համարել երկրորդ թիմ, հաղորդում է VivaroNews.am-ի թղթակից Կարեն Ռաֆայելյանը։

«Մեր թիմը շատ հպարտ է եզրափակիչ հասնելու համար։ Մեզ բաժին է հասել ամենաուժեղ թիմերից մեկը, և մենք պատրաստ ենք ջանքեր ներդնել խաղի համար։

Մենք լավ հյուրընկալություն տեսանք այստեղ, խնդիր չունեցանք անվտանգության հետ։ Մեր գործը ֆուտբոլ խաղալն էր, ու մենք կարողացանք ամբողջովին կենտրոնանալ դրա վրա։ Ռուս ժողովուրդն էլ շատ լավ ընդունեց մեզ, շնորհակալ ենք։

Վաղվա խաղը չի լինելու խմբային փուլի խաղի նման։ Չիլին հիասքանչ թիմ է հիասքանչ ֆուտբոլիստներով։ Վաղը շատ ուժեղ խաղ է լինելու։

Կարծում եմ՝ Վիդալը լավ գիտի մեր ֆուտբոլիստներին, բայց դա ոչինչ չի նշանակում։ Թիմը, որ այսօր այստեղ է, ամենևին էլ երկրորդ թիմը չէ։ Այստեղ եկած ֆուտբոլիստները շատ լավ ակումբային մրցաշրջան են անցկացրել ու վաստակել են իրենց տեղը։ Այս 21 ֆուտբոլիստները աճել են միմյանց հետ ու դարձել մեկ թիմ, ու մեզ հիմա միայն մեկ քայլ է պակասում հաղթանակից։

Երեկ մեր երիտասարդական հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունը։ Մեր այս թիմում ևս շատ լուրջ ֆուտբոլիստներ կան։ Դա խոսում է գերմանական ֆուտբոլի մասին։ Առջևում ամբողջ մրցաշրջան է, մինչև Աշխարհի առաջնությունը շատ բան կարող է փոխվել։

Մենք կարող ենք նաև անձրևի տակ խաղալ, բայց կարծում եմ դա դեր չի խաղա առաջիկա խաղում։ Նման գործոնները որոշիչ չեն դառնալու»,-ասել է Դրաքսլերը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լյով. «Ռեալը» յուրաքանչյուր մարզչի համար էլ գրավիչ ակումբ է»

Յոահիմ Լյով. «Ռեալը» գայթակղիչ ակումբ է յուրաքանչյուր մարզչի համար»

Յոահիմ Լյովը նշել է, թե ով է լինելու Գերմանիայի ընտրանու առաջին դարպասապահն առաջիկա 2 տարիների ընթացքում

Նոյերը վատագույնն է Բունդեսլիգայի դարպասապահների թվում

Վան Դեյկը մխիթարեց մրցավարին, երբ իմացավ նրա մոր մահվան մասին (տեսանյութ)

Գերմանիայի հավաքականը վերջին 40 տարում վատագույն ցուցանիշն է գրանցել

Թուրքերը շփոթել են և անհարմար դրության մեջ հայտնվել․ պատմում է Նիկլաս Զյուլեն

Ազգերի լիգա. Գերմանիան տեղափոխվեց B դիվիզիոն, Դանիան՝ A

Ռունին հրաժեշտ տվեց Անգլիային, Գերմանիան ջախջախեց Ռուսաստանին (տեսանյութ)

Ուեյն Ռունիի հրաժեշտի խաղը և վրեժ խորվաթական ձևով. Ի՞նչ հանդիպումներ դիտել այսօր

Տեր Շտեգենը, Կրոսը, Բոատենգը բացակայում են Գերմանիայի հավաքականի հայտացուցակից

Երկրպագուներն ընտրել են Մունդիալ 2018-ի ամենահիշարժան դրվագը

Մեսութ Օզիլը գրառում է կատարել Գերմանիայի հավաքականի մասին

ՊՍԺ-ն հաղթում է «Ամիենին» և լիգայում տոնում 10-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Յոհահիմ Լյով. «Գերմանիան երկար ժամանակ հավասար խաղ էր ցուցադրում աշխարհի չեմպիոնի հետ»

Հանդիպեցին աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները․ ուժեղ գտնվեցին Գրիզմանը և ընկերները (տեսանյութ)