Շախմատի ՀՀ առաջնություն. Առաջատարների դիրքերն անսասան են - VNews
Բաժիններ

Շախմատի ՀՀ առաջնություն. Առաջատարների դիրքերն անսասան են

shax - Շախմատի ՀՀ առաջնություն. Առաջատարների դիրքերն անսասան են

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 73-րդ առաջնության 6-րդ տուրում մրցաշարի առաջատարներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Մարիա Կուրսովան հաշտություն կնքեց Սիրանուշ Ղուկասյանի հետ, Աննա Սարգսյանը միավորը կիսեց Սոնա Ասատրյանի հետ պարտիայում:

Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը 5-ական միավորով շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավորով նրանց հետապնդում են Լիլիթ Գալոյանն ու Նարե Առաքելյանը: Լիլիթը հաշտություն կնքեց Աննա Խաչատրյանի հետ, իսկ Նարեն տուրում միակ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Մարիամ Մկրտչյանի նկատմամբ:

Մարիա Գևորգյանի և Սուսաննա Գաբոյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Մկրտչյանը, Գևորգյանը և Գաբոյանն ունեն 2,5-ական միավոր: Աղյուսակը մեկ միավորով եզրափակում է Աննա Խաչատրյանը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը կես միավոր են զիջում առաջատարին

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ՝ լավագույնների շարքում. մյուս հայերի վարկանիշը

Միակ պարտությունը ճակատագրական էր Աննա Սարգսյանի համար

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Աննա Սարգսյանն արժանացավ բրոնզե մեդալի

Աննա Սարգսյանը՝ շախմատի աշխարհի ուսանողական առաջնության չեմպիոնուհի

Հայաստանից լավագույնն Աննա Սարգսյանն էր

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը