-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 73-րդ առաջնության 3-րդ տուրից հետո մրցաշարում երկիշխանությունը պահպանվեց: Աղյուսակը գլխավորող Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին և 3-ական միավորով պահպանեցին առաջատարի դերը: Մարիան հաղթեց Աննա Խաչատրյանին, Սարգսյանը պարտության մատնեց Սուսաննա Գաբոյանին:
Առաջատարներից կես միավորով է հետ մնում Լիլիթ Գալոյանը, ով Սիրանուշ Ղուկասյանի հետ մրցախաղում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Տուրը հաղթական էր նաև Մարիա Գևորգյանի համար, ով առավելության հասավ Նարե Առաքելյանի նկատմաբ՝ վաստակելով 2 միավոր:
Առայժմ անհաջող է հանդես գալիս մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնուհի Սոնա Ասատրյանը, ով 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նրա մրցակցուհին Մարիամ Մկրտչյանն էր: Սոնան դեռ միավոր չի վաստակել՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո