Շախմատի ՀՀ առաջնություն. Մարիա Գևորգյանը հաղթեց առաջատարին և վայր դրեց ՀՀ չեմպիոնուհու իր լիազորությունները - VNews
Բաժիններ

Շախմատի ՀՀ առաջնություն. Մարիա Գևորգյանը հաղթեց առաջատարին և վայր դրեց ՀՀ չեմպիոնուհու իր լիազորությունները

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 73-րդ առաջնության 7-րդ տուրը վերջ դրեց մրցաշարում հաստատված երկիշխանությանը՝ ի հայտ բերելով միանձնյա առաջատարին:

Մարիա Կուրսովան սևերով հաղթելով Սուսաննա Գաբոյանին, չեմպիոնուհու կոչմանն արժանանալու լուրջ հայտ ներկայացրեց՝ 6 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա մյուս առաջատարը՝ Աննա Սարգսյանը սպիտակներով պարտվեց հանրապետության գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանին և 5 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական: Մարիա Գևորգյանն ունի 3,5 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ վերջնականապես վայր դրեց ՀՀ չեմպիոնուհու իր լիազորությունները:

4,5 միավորով 3-րդ հորիզոնականում է Լիլիթ Գալոյանը, ով հաղթեց Սոնա Ասատրյանին: Վերջինս Աննա Խաչատրյանի հետ 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Խաչատրյանը հաշտություն կնքեց Մարիամ Մկրտչյանի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը հաղթելով Նարե Առաքելյանին, 4 միավորով 4-րդ տեղում է:

Վաղը կայանալիք առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Մարիա Կուրսովայի և Աննա Սարգսյանի մրցախաղը: Հաղթանակի դեպքում Կուրսովան ժամկետից շուտ կնվաճի ՀՀ չեմպիոնուհու տիտղոսը: Կարևոր նշանակություն ունի նաև Մարիա Գևորգյանի և Լիլիթ Գալոյանի պարտիան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը

Մարիա Գևորգյանը շարունակեց հաղթարշավը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դարձավ առաջատար

Շախմատիստուհիներն աչքի ընկան արդյունավետ խաղով

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սուսաննա Գաբոյանը շարունակեց հաղթարշավը

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց