Շախմատի Հայաստանի առաջնություն․ Կանանց պայքարում երկիշխանություն է - VNews
Բաժիններ

Շախմատի Հայաստանի առաջնություն․ Կանանց պայքարում երկիշխանություն է

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 73-րդ առաջնության 2-րդ տուրում ուշադրության կենտրոնում Հայաստանի հավաքականի անդամներ, հանրապետության գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանի և Մարիա Կուրսովայի մրցավեճն էր: Երկուսն էլ հաղթանակով էին մեկնարկել և ցանկությունը մեծ էր զարգացնելու հաջողությունը: 62-րդ քայլին պարտիան ավարտվեց սևերով խաղացող Մարիա Կուրսովայի հաղթանակով, ով վաստակեց 2 միավոր:

Նրա հետ աղյուսակը գլխավորեց Աննա Սարգսյանը, ով երկրորդ հաղթանակը տոնեց  Սիրանուշ Ղուկասյանի հետ մրցախաղում: Վերջինս առաջին պարտությունը կրեց:

1,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Լիլիթ Գալոյանն ու Նարե Առաքելյանը, որոնք անդրանիկ հաղթանակները տարան: Լիլիթը հաղթեց Մարիամ Մկրտչյանին, Նարեն պարտության մատնեց մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնուհի Սոնա Ասատրյանին, ով երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:

Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Աննա Խաչատրյանի և Սուսաննա Գաբոյանի մրցախաղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող