fbpx

«Շիրակ- «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՇԻՐԱԿ»  – «ԱՐԱՐԱՏ»

78 խաղ,  +35=2320, 112-85    

25 նոյեմբերի, ժ.15:00, Գյումրի,  Քաղաքային մարզադաշտ

1-ին շրջան.  26.08.2017  «Շիրակ» – «Արարատ»՝  2-1 (1-0)
Սոլոմոն Իմե Ուդո (45), Ալեքսանդր Իլիչ (87) – Ռևիկ Եղիազարյան (51):

2-րդ շրջան. 13.10.2017 «Արարատ»«Շիրակ»`  2-2 (1-2)
Արամ Քոչարյան (44), Գարեգին Կիրակոսյան (79) – Իգոր Ստանոևիչ (35՝ 11մ), Արամ Մուրադյան (39):

Առաջնության առաջին շրջանը գերազանց անցկացրած «Շիրակի» ֆուտբոլիստներն արդեն տևական ժամանակ անհաջող ելույթներ են ունենում, որոնց պատճառով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականից նահանջել են 3-րդ տեղ՝ այս պահին արդեն 11 միավորով հետ մնալով առաջատարից: Պահեստայինների կարճ նստարանի առկայությունն իր բացասական ազդեցությունն ունեցավ շիրակցիների ելույթների վրա:

Արդեն 8 խաղ է, ինչ «Շիրակը» հաղթանակ չի տոնել՝ այդ հանդիպումներում վաստակելով ընդամենը 4 միավոր: Թիմի պատմության մեջ ավելի վատ ժամանակաշրջաններ էլ են եղել, բայց վերջին 7 տարում սա գյումրեցիների ամենավատ արդյունքն է:

Ճիշտ է, առանց հաղթանակների այդ տխուր շարքը «Շիրակը» կարող էր ընդհատել դեռևս 9-րդ տուրում «Արարատի» հետ անցկացրած երկրորդ շրջանի խաղում: Սակայն խաղի ընթացքում հասնելով 2 գնդակի առավելության, շիրակցիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

Արդարության դեմ չմեղանչելու համար նաև պետք է փաստենք, որ «Գանձասար-Կապանի»  հետ կայացած 2-րդ և 3-րդ շրջանների հանդիպումներում մարզական բախտն արդեն «Շիրակի» կողմն էր, որին հաջողվեց խաղի վերջին րոպեներին խուսափել պարտությունից: Ընդ որում նախորդ տուրում գյումրեցիները խաղի ընթացքում 0-2 հաշվով էին զիջում գանձասարցիներին:

«Արարատի» խաղում առկա դրական տեղաշարժերն առայժմ ոչ մի կերպ չեն արտացոլվում թիմի գրանցած արդյունքներում: Արարատցիներն էլ վաղուց հաղթանակի կարոտ են՝ միակ հաջողությանը հասնելով մեկնարկային տուրում «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Վերջին 11 հանդիպումներում «Արարատն» ընդամենը 3 միավոր է վաստակել՝ պարտվելով նախորդ 3 խաղերում: Արարատցիների մոտ կրկին գոլային երաշտ է սկսվել: Վերջին 4 հանդիպումներում «Արարատին» չի հաջողվում գրավել մրցակիցների դարպասը՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում պարապուրդ տալով արդեն 371 րոպե շարունակ: Վերջին գոլն արարատցիները խփել են հոկտեմբերի 13-ին «Շիրակի» հետ կայացած խաղում: Աչքի էր ընկել Գարեգին Կիրակոսյանը՝ թիմին փրկելով պարտությունից:

Ի դեպ, այդ խաղում «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել «Շիրակի» հետ առաջնության հանդիպումներում կրած 8 անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ ընդհանրապես արդեն 10 խաղ է, ինչ արարատցիներին չի հաջողվում առաջնությունում հաղթել «Շիրակին»:

Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ արարատցիները տոնել են 2015թ. նոյեմբերի 8-ին Գյումրիում՝ 1-0: Այդ հաղթանակն ինչ որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ մինչ այդ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Շիրակի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Սոլոմոն Իմե Ուդոն, ով առանց փոխարինման մասնակցել էր թիմի անցկացրած բոլոր 13 խաղերին:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Գլխավոր հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում․ «Փյունիկը» հաղթեց այս առաջնությունում իր վերջին խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ես ամեն ինչ անելու եմ, որ մենք կայուն ֆուտբոլ խաղանք» (տեսանյութ)

Վահե Գևորգյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Գանձասար-Կապանը» (տեսանյութ)

Դարպասապահների կոպիտ սխալները որոշիչ էին «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը