«Շիրակ» - «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան - VNews
Բաժիններ

«Շիրակ» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՇԻՐԱԿ» «ՓՅՈՒՆԻԿ»

78 խաղ, +24=11-43, 84-127

21 հոկտեմբերիժ.15:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

1-ին շրջան. 10.09.2017  «Փյունիկ»-«Շիրակ»՝  0-2 (0-1)
Մուսա Փոլ Բակայոկո (44), Իգոր Ստանոևիչ (75):

Առաջնության երբեմնի առաջատար «Շիրակն» առաջին շրջանում ունեցած գերազանց ելույթներից հետո կտրուկ «արգելակել» է: Գյումրեցիները շատ անհաջող են հանդես գալիս երկրորդ շրջանում՝ 4 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր:

Շիրակցիների 5 անընդմեջ հաղթանակներին հաջորդեցին «չոր» հաշիվներով պարտություններն «Ալաշկերտից» ու «Բանանցից»: «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում էլ «Շիրակը» պարտության եզրին էր և միայն ավելացված ժամանակում կարողացավ փրկել խաղը: Իսկ ահա նախորդ տուրում «Արարատի» հետ անցկացրած խաղում հաշվի մեջ առջևում լինելով 2-0 հաշվով, գյումրեցիները բավարարվեցին մեկ միավորով:

Այս ամենի արդյունքում «Շիրակը» կորցրեց մրցակիցների նկատմամբ ունեցած միավորների զգալի առավելությունը և առաջին հորիզոնականը զիջեց «Ալաշկերտին», որից արդեն հետ է մնում 3 միավորով:

Զգացնել տվեց «Շիրակի» պահեստայինների կարճ նստարանի առկայությունը: Թիմի գլխավոր մարզիչ Վահան Բիչախչյանը դեռևս առաջին շրջանում կանխատեսում էր, որ պահեստայինների կարճ նստարանի պատճառով «Շիրակը» միավորների կորուստ է ունենալու:

Ներկայումս «Շիրակի» գլխավոր խնդիրն է թույլ չտալ «Ալաշկերտին» մեծացնելու միավորների տարբերությունը, մինչև որ ձմռան տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրի կազմը: Իսկ դրա համար գյումրեցիներին հաղթանակներ են անհրաժեշտ:

«Փյունիկն» իր պատմության մեջ ամենաանհաջող մրցաշրջաններից մեկն է անցկացնում: Համեմատաբար հաջող մեկնարկից հետո փյունիկցիները 5 անընդմեջ պարտություն կրեցին, որի արդյունքում հայտնվեցին իրենց համար անսովոր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Նման բան թիմի 25-ամյա պատմության ընթացքում ընդամենը 2-րդ անգամ է պատահում: «Փյունիկը» միակ թիմն է, որ առաջնության երկրորդ շրջանում դեռևս միավոր չի վաստակել:

Նախորդ մրցաշրջանում մրցակիցները 7 անգամ էին մրցել միմյանց հետ: Խաղերից մեկը կայացել էր Հայաստանի գավաթի եզրափակչում, որում «Շիրակը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել:

Առաջնությունում էլ «Շիրակն» առավելության էր հասել փյունիկցիների նկատմամբ՝ տոնելով 3 հաղթանակ 2 պարտության դիմաց: Հաղթանակներից երկուսը գյումրեցիները տոնել էին Երևանում: Փյունիկցիներն էլ երկու անգամ հաջողության էին հասել Գյումրիում:

Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում էլ շիրակցիները Երևանում հաղթանակ տոնեցին: Այնպես որ «Փյունիկին» հյուրընկալվելիս «Շիրակը» 3 անընդմեջ հաղթանակ է տոնել միևնույն 2-0 հաշվով:

ՀՀ առաջնություններում արդեն 5 խաղ է, ինչ սեփական հարկի տակ «Փյունիկին» չի հաջողվել հաղթել «Շիրակին», ընդ որում վերջին 4 հանդիպումներում փյունիկցիները գոլ չեն խփել: Երևանում վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ «Փյունիկը» տոնել է 2015թ. օգոստոսի 23-ին՝ 3-0:

Իսկ ահա մինչև 2016/17թթ. առաջնությունը, մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 9 հանդիպումներում «Շիրակին» ոչ մի կերպ չէր հաջողվել հաղթել «Փյունիկին»՝  կրելով 6 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել էին 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում՝ 3-1:

Մրցակիցների միջև նախորդ առաջնությունում կայացած 6 հանդիպումներում արդյունավետ խաղով աչքի է ընկել «Շիրակի»  նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը, ով 5 գոլ է խփել՝  2 անգամ դառնալով դուբլի հեղինակ:

Իսկ ընդհանուր առմամբ մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել նախկին փյունիկցի Գևորգ Ղազարյանը, որի օգտին 11 գոլ է գրանցված: «Փյունիկին» առավել մեծ տհաճություն է պատճառել «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, ով խփել է 8 գնդակ:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Արմեն Մանուչարյանը տեղափոխվել է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Շիրակի» 3 հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

Վարդան Բիչախչյան․ «Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար»

Նվաճե՞լ է հայ ֆուտբոլիստը տիտղոս Հայաստանից դուրս, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Joma-ն ու «Փյունիկը» համագործակցության պայմանագիր են կնքել