fbpx

Ո՛չ «Բարսելոնան», ո՛չ էլ «Ռեալը». Անրին առաջարկել է Չեմպիոնների լիգայի հաղթողի իր թեկնածուին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» 2-0 հաշվով առավելության հասավ «Մոնակոյի» նկատմամբ և ապահովագրեց իր տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում:

Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչը՝ Թիերի Անրին խաղից հետո նշել է, որ Դիեգո Սիմեոնեի թիմը կարող է  հաղթել Չեմպիոնների լիգան:

«Ատլետիկոն» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան, ինչո՞ւ ոչ: Նրանք արդեն 2 անգամ եզրափակչում խաղալու փորձ ունեն: Ունենալով նման մարզիչ և ֆուտբոլիստներ՝ դա հնարավոր է նրանց համար: Կան նաև «Յուվենտուսը», «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» ու էլի թիմեր, որոնք կարող են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Որպես մարզիչ ես շատ բան ունեմ սովորելու: Այսօր Սիմեոնեի թիմն արեց այն, ինչ միշտ է անում: Թիմը հաղթում էր 2-0 հաշվով, բայց Սիմեոնեն չէր հանգստանում: Նա բղավում էր խաղացողների վրա և հետևում նրանց ամեն քայլին: Հենց դա է պատճառը, որ մենք տեսնում էինք, թե ինչպես է Գրիզմանն աշխատում և աջ եզրում և կենտրոնում… Այն ինտենսիվությունը, որը Սիմեոնեն տալիս է իր թիմին պարզապես անհավանական է: Նա իսկապես ապրում է ֆուտբոլով, կարծես՝ դեռ ֆուտբոլիստ լինի: Կարծում եմ՝ Սիմեոնեն ոգեշնչանք է բոլոր մարզիչների համար»,- Անրիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ներկա պահին «Մոնակոն» պետք է կենտրոնանա Ֆրանսիայի առաջնության վրա, որտեղ ակումբի գործերը, մեղմ ասած, լավ չեն ընթանում: Թիմը նախավերջինն է մրցաշարային աղյուսակում և խնդիր ունի վտանգավոր գուտուց դուրս գալու:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կուրտուա․ «Սիմեոնեն քննադատում է «Ռեալին», որպեսզի հանրահայտ լինի երկրպագուների շրջանում»

Ռետրո․ Թիերի Անրիի առաջին գնդակն «Արսենալի» կազմում` «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

Մոդրիչ․ «Սիմեոնեն անդադար փորձում է փչացնել «Ռեալի» հեղինակությունը»

Դոնարուման կարիերան Մադրիդու՞մ կշարունակի

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, հայտնի են «Ռեալի» և «Բարսայի» մրցակիցները

Էդինսոն Կավանիի հաջորդ կանգառը Մադրիդը՞ կլինի

Երբ 2 «հսկաների» դեմ «խաղ չկա»․ «Բորուսիան» և «Ատլետիկոն» դուրս են գալիս 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

Տիերի Անրին հայացքով կարգապահություն է սովորեցնում իր ֆուտբոլիստին (տեսանյութ)

Ֆուտբոլային դեմքեր, որոնք ներկա են գտնվել «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպմանը (լուսանկարներ)

«Ատլետիկոն» հաղթեց «Ալավեսին» և հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 8-9)

«Բավարիան» ցանկանում է իր կազմում տեսնել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին

Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել Չինաստան

Ինչու Գրիզմանը չստացավ «Ոսկե գնդակը». «Ատլետիկոյի» լեգենդի պատասխանը ֆրանսիացուն