-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, թե որ ֆուտբոլիստի բացակայությունն է բացասական ազդեցություն ունենում թիմի արդյունքներ վրա։
«Զիեշի բացակայության ժամանակ անհաջողությունները պատահական չեն։ Մենք չենք կարող ամբողջությամբ նրա վրա հույս դնել, բայց երբ նա խաղում է՝ շատ օգտակար է գոլային պահեր ստեղծելու հարցում։ Քանի դեռ նա վնասվածք չէր ստացել, մենք շատ լավ էինք տիրում գնդակին։
Հույս կա, որ Հակիմը կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղին, եթե այն կայանա։ Նա մոտ է վերադարձին։ Շատ եմ ուզում, որ դա հնարավորինս շուտ լինի»,- անգլիացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղերում «Չելսին» ընդամենը 1 հաղթանակ է տոնել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո