fbpx

Ով է «Բանանցի» համար «մարդասպան» դարձած ֆուտբոլիստը և «Շիրակին» քանի խաղ է բաժանում հակառեկորդից

10 փաստ՝ Բարձրագույն խմբի 13-րդ տուրից

Ավարտվեց բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը, որում առաջատար քառյակում գտնվող թիմերի մրցավեճում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2, իսկ «Փյունիկը» վերջապես հաղթանակ տոնեց: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին մեկ հաղթանակ, երկու խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 38 հանդիպումներից 13-ում հաղթել են դաշտի տերերը, 12-ում՝ հյուրերը, 13 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

3 հանդիպումներում խփվեց 9 գոլ: Առաջնությունում կայացած 38 հանդիպումներում 89 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը մի փոքր աճեց՝ հասնելով 2,34 գոլի:

2. «Գանձասար-Կապանը» կրկնեց անպարտելի 10 խաղերի իր ռեկորդային շարքը, որը գրանցվել էր 2015/16թթ. առաջնության 2-11-րդ տուրերում (5-ական հաղթանակ և ոչ-ոքի): Ընթացիկ առաջնության վերջին 10 խաղերում էլ գանձասարցիները տոնեցին 5 հաղթանակ, նույնքան անգամ հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի:

Ընթացիկ առաջնությունում գանձասարցիներին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթել «Շիրակին», թեև վերջին երկու հանդիպումներում հաղթանակը շատ մոտ էր: Սակայն երկու դեպքում էլ գյումրեցիները խաղավերջում խուսափեցին պարտությունից (1-1, 2-2):

«Շիրակի» հետ խաղում բաց թողած առաջին գոլը, որի հեղինակն Արամ Մուրադյանն էր, դարձավ բարձրագույն խմբի առաջնություններում «Գանձասար-Կապանի»  դարպասը խփված 400-րդ գոլը:

3. Արդեն 8 խաղ է, ինչ «Շիրակը» չի վայելել հաղթանակի քաղցրությունը: Այդ հանդիպումներում գյումրեցիները վաստակել են ընդամենը 4 միավոր: Նշենք, որ այդ արդյունքը բնավ էլ Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակի» գրանցած վատագույն ցուցանիշը չէ: 2009թ. առաջնությունում, երբ Բիչախչյանը 9-րդ տուրից ստանձնել էր «Շիրակի» ղեկը, նրա գլխավորությամբ անցկացրած առաջին 12 հանդիպումներում գյումրեցիները չէին կարողացել հաղթանակ տոնել՝ կրելով 6 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

2009թ. առաջնության ավարտական 6 խաղերում և հաջորդ առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում Բիչախչյանի գլխավորությամբ շիրակցիներն ընդհանուր առմամբ 14 խաղ անընդմեջ ընթացել են առանց հաղթանակի: Ընդ որում 2010թ. առաջնության մեկնարկային 8 խաղերում էլ «Շիրակը» պարտվել էր: Իսկ մեկ մրցաշրջանի վատագույն արդյունքը «Շիրակը» գրանցել էր 2004թ. Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ, երբ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող թիմը 5-18-րդ տուրերում 14 խաղ շարունակ հաղթանակ չէր տարել՝  5 հանդիպում ավարտելով ոչ-ոքի, 9-ում՝ պարտվելով:

«Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել 389 րոպե տևած գոլային երաշտը: Նախորդ 3 հանդիպումներում գյումրեցիները գոլ չէին խփել: Մինչ այդ շիրակցիները վերջին գոլը խփել էին հոկտեմբերի 13-ին «Արարատի» հետ կայացած խաղում ու կրկին աչքի էր ընկել Արամ Մուրադյանը:

4. «Բանանցն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ «Ալաշկերտի» հետ հանդիպումն ավարտեց 2-2 հաշվով: Երկու դեպքում էլ ալաշկերտցիներն էին բացել հաշիվը: Ընդ որում առաջին շրջանի խաղում «Բանանցին» հաջողվել էր պարտությունից խուսափել 0-2 հաշվի ժամանակ: Նույնը տեղի էր ունեցել նաև «Փյունիկի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Վերջին 4 հանդիպումներում «Բանանցն» անպարտելի է՝ վաստակելով 6 միավոր:

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Բանանցին» չի հաջողվում հաղթել «Ալաշկերտին»: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներից 8-ում «Բանանցը»  պարտվել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի:

Վերջին հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Բանանցը»  տոնել է անցյալ տարվա մարտի 12-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-0 հաշվով:

5. Արմեն Գյուլբուդաղյանցը հաղթանակով նշեց վերադարձը «Փյունիկ»՝ ընդհատելով թիմի առանց հաղթանակների 9 խաղերի տխուր շարքը, որի ընթացքում փյունիկցիներն ընդամենը 4 միավոր էին վաստակել: Թիմի պատմության մեջ դա վատագույն արդյունքն է: Մինչ այդ առավել անհաջող «Փյունիկը» հանդես էր եկել միայն 1998թ.՝ 8 խաղ ընթանալով առանց հաղթանակի: Ընդ որում բոլոր խաղերում էլ «Փյունիկը» պարտվել էր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Արամ Հայրապետյան․ «Զարմացած էի, երբ 30 տարեկանում առաջին անգամ հրավիրվեցի հավաքական» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ առաջիկա խաղի, առանձին ֆուտբոլիստների, երիտասարդներին շանս տալու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Հայաստան – Ֆինլանդիա. Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը (ուղիղ)

Գրիգոր Մելիքսեթյան․ «Արամ Հայրապետյանը փայլուն խաղ անցկացրեց» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Տղաների կատարած աշխատանքից գոհ եմ, արդյունքից՝ ոչ» (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Մեր կազմում կա ֆուտբոլիստ, որ Ջեկոյից ու Պյանիչից էլ բարձրակարգ է» (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Արմեն Գյուլբուդաղյանցի և Սարգիս Ադամյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)