fbpx
Բաժիններ

Պաշտոնական. «Սևիլյան» մնացել է առանց գլխավոր մարզչի

«Սևիլյան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյից բաժանվելու մասին: Պատճառը թիմի ոչ բավարար արդյունքներն են:

Հայտարարությունում նշվում է, որ «Սևիլյան» արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի հետ բանակցությունները, ով, ըստ սպասվածի, իսպանական ակումբին կմիանա ձմեռային դադարից հետո:

Աշնանը հայտնի էր դարձել, որ արգենտինացի մասնագետի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, նա վիրահատության էր ենթարկվել նոյեմբերին, իսկ դեկտեմբերի կեսերին՝ վերադարձել աշխատանքի:

48-ամյա Բերիցոն «Սևիլյայի» ղեկը ստանձնել էր 2017թ. հունիսին այն բանից հետո, երբ Խորխե Սամպաոլին գլխավորել էր Արգենտինայի հավաքականը:

Լա Լիգայի 17 տուրից հետո «Սևիլյան» ընթանում է 5-րդ հորիզոնականում: Դրա հետ մեկտեղ, անդալուսցիները, հաշվի առնելով նաև Չեմպիոնների լիգան, արդեն 4 խաղ անընդմեջ հաղթանակ չեն տոնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլյայի» ղեկը կարող է ստանձնել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Սևիլիան» միանձնյա գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Պաշտոնական․ ՊՍԺ-ն պայմանագիր ստորագրեց իսպանացի դարպասապահի հետ

«Սևիլիան» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լա լիգայում (տեսանյութ)

Ռեգիլոնի գոլն ու արդյունավետ փոխանցումը հաղթանակ պարգևեցին «Սևիլիային» (տեսանյութ)

Ժորժինյոյի հետաքրքիր նվաճումը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում

«Սևիլիան» 10 հոգով պարտության մատնեց «Լիվերպուլին» ընկերական խաղում (տեսանյութ)

Լոպետեգին մարզման ժամանակ հայտնվել է նոկդաունում (լուսանկար)

«Ռեալի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Սևիլիա»

Պաշտոնական. ՊՍԺ-ն նոր համալրում ունի

Պաշտոնական. Լյուկ դե Յոնգը՝ «Սևիլիայի» ֆուտբոլիստ

Զիյեշ. «Այդ թիմն այնքան չարժե, որի համար կարելի է լքել «Այաքսը»

Ադամյանը կխաղա իր նախկին թիմի դեմ. «Հոֆենհայմի» միջմրցաշրջանի խաղացանկը

«Ռեալի» սանը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը

Պաշտոնական. «Սևիլիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Այաքս»

«Սևիլիայի» նոր ձեռքբերումը (տեսանյութ)

«Սևիլիան» եվրագավաթային եզրափակիչն ընդունելու հայտ է ներկայացրել՝ ի հիշատակ Ռեյեսի