«Պատանի արքայազնը». Էրիկ Վարդանյանի յուրօրինակ ռեկորդը - VNews
Բաժիններ

«Պատանի արքայազնը». Էրիկ Վարդանյանի յուրօրինակ ռեկորդը

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում պարզապես հրաշալի ստացվեց: Նա իր նորամուտը նշանավորեց 84-րդ րոպեին Բելառուսի հավաքականի դարպասը խփած հիասքանչ գոլով:

Էդգար Մանուչարյանից հետո Էրիկ Վարդանյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականում գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա Ալեքսանդր Գուտորի դարպասը գրավեց 19 տարեկան 155 օրականում:

Իսկ Մանուչարյանն ազգային հավաքականում իր գոլերի հաշիվը բացել էր 18 տարեկան 136 օրականում՝ 2005թ. հունիսի 4-ին «Հանրապետականում» կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում գրավելով Մակեդոնիայի հավաքականի դարպասը:

VivaroNews.am-ը ներկայացնում է ազգային հավաքականում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Տարիք Հանդիպում Բնույթը
1.Էդգար Մանուչարյան 18 տ. 136 օր. 04.06.2005  Մակեդոնիա՝  1-2 ԱԱ
2.Էրիկ Վարդանյան 19 տ. 155 օր. 09.11.2017  Բելառուս՝  4-1 Ը
3.Հենրիխ Մխիթարյան 20 տ. 66 օր. 28.03.2009  Էստոնիա՝  2-2 ԱԱ
4.Արտակ Մինասյան 20 տ. 72 օր. 12.02.2001  Ուզբեկստան՝  2-0 Ը
5.Արման Քարամյան 20 տ. 82 օր. 04.02.2000  Կիպրոս՝  2-3 Ը
6.Արսեն Ավետիսյան 20 տ. 282 օր. 16.07.1994  Մալթա՝  1-0 Ը
7.Հայկ Հակոբյան 20 տ. 284 օր. 06.10.2001  Նորվեգիա՝  1-4 ԱԱ
8.Գևորգ Ղազարյան 20 տ. 357 օր. 28.03.2009  Էստոնիա՝  2-2 ԱԱ
9.Հովհաննես Գոհարյան 21 տ. 175 օր. 09.09.2009  Բելգիա՝  2-1 ԱԱ
10.Արմեն Շահգելդյան 21 տ. 255 օր. 10.05.1995  Մակեդոնիա՝  2-2 ԵԱ

Քչերին է հաջողվել ազգային հավաքականում նորամուտը նշել գոլով: Էրիկ Վարդանյանն ընդամենը 9-րդ ֆուտբոլիստն է, ով նման հաջողության հասավ: Ընդ որում Էրիկը  յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ դառնալով նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հավաքականի պատմության մեջ Վարդանյանը դարձավ 32-րդ ֆուտբոլիստը, ով նորամուտը նշեց 20 տարին չբոլորած: Նշենք, որ ազգային հավաքականում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը կամերունցի Բալեպ Բա Նդումբուկն է, ով նորամուտը նշել է 16 տարեկան 117 օրականում՝ մասնակցելով 2004թ. փետրվարի 18-ին հունգարացիների հետ Կիպրոսի մրցաշարում կայացած խաղին:

ՀՀ ազգային հավաքականում իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստն Էրիկ Ասադուրյանն է: Նա աչքի է ընկել 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ 8-րդ րոպեին գրավելով Ալան Ֆետիսի պաշտպանած դարպասը: Այդ խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Նա առայժմ միակն է, որ նորամուտը գոլով է նշանավորել պաշտոնական մրցախաղում: Մյուս 8 ֆուտբոլիստներին դա հաջողվել է ընկերական խաղում:

VivaroNews.am-ը ներկայացնում է ազգային հավաքականում նորամուտը գոլով նշած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Մրցավայր Հանդիպում Բնույթը
1.Էրիկ Ասադուրյան Բելֆաստ 05.10.96 Հս. Իռլանդիա՝ 1-1 ԱԱ
2.Արմեն Ադամյան Աբովյան 18.08.1998 Լիբանան՝ 1-0 Ը
3.Կարեն Բարսեղյան Աբովյան 21.11.1998 Էստոնիա՝ 2-1 Ը
4.Կարեն Սիմոնյան Աբովյան 21.11.1998 Էստոնիա՝ 2-1 Ը
5.Անդրեյ Մովսեսյան Կաունաս 04.06.2000 Լիտվա՝ 2-1 Ը
6.Մարկոս Պիզելի Տիրասպոլ 28.05.2008 Մոլդովա՝ 2-2 Ը
7.Արաս Օզբիլիս Լիմասոլ 29.02.2012 Կանադա՝ 3-1 Ը
8.Ռումյան Հովսեփյան Ժնև 27.05.2014 ԱՄԷ՝ 4-3 Ը
9.Էրիկ Վարդանյան Երևան 09.11.2017  Բելառուս՝  4-1 Ը

Աշոտ Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, բայց «Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում (տեսանյութ)

Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Ուդինեզեի» հետ խաղում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Ամեն ինչ դեռ առջևում է. Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Ռոմայում» (տեսանյութ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ»

«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն

«Ռոման» պաշտոնական հայտարարություն է տարածել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ