«Պատմություն գրող տղան». Հենրիխ Մխիթարյանը՝ տպավորիչ ցուցանիշի հեղինակ - VNews
Բաժիններ

«Պատմություն գրող տղան». Հենրիխ Մխիթարյանը՝ տպավորիչ ցուցանիշի հեղինակ

Հայաստանի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Կիպրոսի հավաքականի հետ մրցավեճում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, արդյունավետության նոր նվաճման հասավ՝ խփելով 25-րդ գնդակը:

Դժվար է գուշակել, թե հայկական ֆուտբոլում մոտ ապագայում արդյոք կհայտնվի՞ ռմբարկուի հատկանիշներով օժտված տաղանդավոր մեկ այլ ֆուտբոլիստ, ում կհաջողվի  հավաքականում գոնե կրկնելու Մխիթարյանի ներկայիս արդյունքը: Իսկ ահա հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստների մասին կարելի է հաստատ ասել, որ որևէ մեկին դա չի հաջողվի, քանի որ նրանցից ամենաարդյունավետը՝ Գևորգ Ղազարյանը, 15 գնդակով հետ է մնում Մխիթարյանից:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանն իր առաջին գոլը խփել էր 8 տարի առաջ՝ 2009թ. մարտի 28-ին Երևանում Էստոնիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ բացելով հանդիպման հաշիվը: Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի (2-2), ընդ որում խաղավարտից 3 րոպե առաջ Գևորգ Ղազարյանը հավաքականին փրկեց պարտությունից՝ ևս բացելով իր գոլերի հաշիվը ՀՀ ազգային հավաքականում:

Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանից  հետո Հենրիխ Մխիթարյանն առաջինն էր, որին հաջողվեց հատել 10 գոլի սահմանագիծը: Այդ հոբելյանը նա նշեց 2012թ. նոյեմբերի 14-ին Երևանում լիտվացիների հետ կայացած Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղում:

Իսկ այս տարվա մարտի 26-ին Երևանում ղազախների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում Հենրիխը հոբելյանական՝ 20-րդ գոլը խփեց: Ավելորդ չէ հիշեցնել, որ Մխիթարյանն իր ելույթները հավաքականում սկսել է այն ժամանակ, երբ Արթուր Պետրոսյանը վաղուց արդեն ավարտել էր կարիերան ազգային թիմում:

Հարկ է նշել, որ առաջին 10 գոլերը խփելու համար Մխիթարյանից  35 խաղ պահանջվեց: Իսկ ահա երկրորդ տասնյակը նա ավելի արագ հաղթահարեց՝ 27 խաղում: 3-րդ տասնյակի հաղթահարման գործընթացը Մխիթարյանն առայժմ շատ արագ է իրականացնում: Ճանապարհի կեսը նա արդեն անցել է՝ առաջին 5 գոլերը խփելով  անցկացրած վերջին 8 հանդիպումներում:

Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանն Արթուր Պետրոսյանին շրջանցել և հավաքականի լավագույն ռմբարկու էր  դարձել  2013թ. հոկտեմբերի 15-ին իտալացիների հետ Նեապոլում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում խփած գոլի շնորհիվ, որը 12-րդն էր:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը հավաքականում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ անցկացրած 9 հանդիպումներում դառնալով 6 գոլի հեղինակ: Մինչ այդ մեկ մրցաշրջանում հավաքականում առավելագույն քանակի գոլեր (4-ական) էին խփել Արթուր Պետրոսյանը  (2000թ.), Հենրիխ Մխիթարյանը (2011 և 2014թթ.) և Յուրա Մովսիսյանը (2013թ.):

Vivaronews.am-ը ներկայացնում է ազգային հավաքականում 2 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Գոլ Առաջին գոլը
1.Հենրիխ Մխիթարյան 25 28.03.2009 Էստոնիա՝ 2-2 (ԱԱ)
2.Արթուր Պետրոսյան 11 15.11.1995 Դանիա՝ 1-3 (ԵԱ)
3.Գևորգ Ղազարյան 10 28.03.2009 Էստոնիա՝ 2-2 (ԱԱ)
4.Էդգար Մանուչարյան 9 04.06.2005 Մակեդոնիա՝ 1-2 (ԱԱ)
5.Մարկոս Պիզելի 9 28.05.2008 Մոլդովա՝ 2-2 (Ը)
6.Յուրա Մովսիսյան 9 07.09.2010 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ)
7.Արա Հակոբյան 7 28.04.2004 Թուրքմենստան՝ 1-0 (Ը)
8.Արմեն Շահգելդյան 6 10.05.1995 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ)
9.Արթուր Սարկիսով 6 06.09.2011 Սլովակիա՝ 4-0 (ԵԱ)
10.Արաս Օզբիլիս 6 29.02.2012 Կանադա՝ 3-1 (Ը)
11.Արման Քարամյան 5 04.02.2000 Կիպրոս՝ 2-3 (Ը)
12.Ռոբերտ Արզումանյան 5 02.06.2007 Ղազախստան՝ 2-1 (ԵԱ)
13.Տիգրան Եսայան 4 25.06.1996 Պարագվայ՝ 2-1 (Ը)
14.Էրիկ Ասադուրյան 3 05.10.1996 Հս. Իռլանդիա՝ 1-1 (ԱԱ)
15.Ալբերտ Սարգսյան 3 07.09.2002 Ուկրաինա՝ 2-2 (ԵԱ)
16.Ռուսլան Կորյան 3 04.06.2017 Սենթ Քիթս և Նևիս՝ 5-0 (Ը)
17.Ռազմիկ Գրիգորյան 2 10.05.1995 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ)
18.Կարապետ Միքայելյան 2 09.10.1996 Գերմանիա՝  1-5 (ԱԱ)
19.Գառնիկ Ավալյան 2 06.09.1997 Ալբանիա՝  3-0 (ԱԱ)
20.Կարեն Դոխոյան 2 02.02.2000 Մոլդովա՝ 2-1 (Ը)
21.Անդրեյ Մովսիսյան 2 03.06.2000 Լիտվա՝ 2-1 (Ը)
22.Արտակ Մինասյան 2 12.02.2001 Ուզբեկստան՝ 2-0 (Ը)
23.Արտավազդ Քարամյան 2 19.02.2004 Ղազախստան՝ 3-3 (Ը)
24.Համլետ Վ. Մխիթարյան 2 18.03.2005 Քուվեյթ՝ 1-3 (Ը)
25.Սարգիս Հովսեփյան 2 02.06.2007 Ղազախստան՝ 2:1 (ԵԱ)
26.Արարատ Առաքելյան 2 04.02.2008 Բելառուս՝ 2-1 (Ը)
27.Լևոն Փաչաջյան 2 28.05.2008 Մոլդովա՝ 2-2 (Ը)
28.Կառլեն Մկրտչյան 2 14.11.2012 Լիտվա՝ 4-2 (Ը)
29.Ռումյան Հովսեփյան 2 27.05.2014 ԱՄԷ՝ 4-3 (Ը)
30.Գեղամ Կադիմյան 2 28.05.2016 Գվատեմալա՝ 7-1 (Ը)
31.Հովհաննես Համբարձումյան 2 01.06.2016 Սալվադոր՝ 4-0 (Ը)
32.Վարազդատ Հարոյան 2 11.11.2016 Չեռնոգորիա՝ 3-2 (ԱԱ)

Աշոտ Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, բայց «Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում (տեսանյութ)

Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Ուդինեզեի» հետ խաղում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Ամեն ինչ դեռ առջևում է. Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Ռոմայում» (տեսանյութ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ»

«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն

«Ռոման» պաշտոնական հայտարարություն է տարածել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ