fbpx

Պարտություն ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթում, իսկ Կորյանի գոլը կրկին հիացնում է Եվրոպային (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոկտեմբերի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթ, 1-ին տուր. «Նասիոնալ Զագրեբ» 4-1 «Լեո». հայկական թիմից աչքի է ընկել Գարեգին Մաշումյանը: «Լեոյի» հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիական «Գյաղժ Ջիբսոնը» (հոկտեմբերի 13), ապա՝ Կոսովոն ներկայացնող «Լիբուրնը» (հոկտեմբերի 15): Հանդիպման ընթացքում խփված գոլերին ծանոթացեք այստեղ:

Հոկտեմբերի 12-ին իր ծննդյան 91-րդ տարեդարձն է նշել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Երևանի «Արարատը» նրա գլխավորությամբ 1973թ. դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Նա մինչ օրս հանդիսանում է Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գոլ): Սիմոնյանն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը:

Notelicioux-ը ներկայացրել է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու լավագույն 30 գոլերը: Այստեղ իր պատվավոր տեղն ունի նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանի՝ Դանիայի ընտրանու դարպասն ուղարկած զարմանահրաշ գնդակը:

L’EQUIPE-ն էլ, ինչպես շատ այլ պարբերականներ, ներկայացրել է «Մունդիալ-2018»-ի եզրափակիչ փուլի իրավունք չստացած հավաքականների ֆուտբոլիստների խորհրդանշական թիմը: Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է այս կազմում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արարատյան ու մարզային դերբիներ, «Փյունիկ» – «Ալաշկերտ» սուպերխաղ․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 29-րդ տուրին ընդառաջ

Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» բարեգործական միջոցառմանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)

Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Աղբյուր. Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

«Խաղից առաջ»․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Արսենալի» վերջին մարզումից