-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» նախկին հարձակվող Ռոբինյոն խոսել է իր հայրենակից Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին մադրիդյան ակումբ։
«Նեյմարը շատ կարևոր ֆուտբոլիստ է Բրազիլիայի հավաքականի համար։ Կարծում եմ, որ նա կարող է հաջող հանդես գալ «Ռեալում», բայց այդ տրանսֆերը դժվար է, քանի որ նա 5-ամյա պայմանագիր ունի ՊՍԺ-ի։ Այնուամենայնիվ դա հնարավոր է»։
Նախկին ֆուտբոլիստը նաև կարծում է, որ «արքայական» ակումբի անհաջող ելույթները ժամանակավոր են։
«Ինչ վերաբերում է այս մրցաշրջանի «Ռեալին», կարծում եմ, որ նրանց մոտ պարզապես անհաջող շրջան է։ Բայց «Ռեալը» մնում է «Ռեալ»։ Ակումբը բավական մեծ ռեսուրսներ ունի իր խաղը բարելավելու համար։ Մարդիկ ակնկալում են «Ռեալից» հաղթանակներ ողջ մրցաշրջանի ընթացքում։
Զիդանն էլ պետք է շարունակի գլխավորել թիմը, քանի որ նա աշխարհում լավագույններից է»,-AS-ն է փոխանցում Ռոբինյոյի խոսքերը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո