fbpx

Ռոնալդ Կուման. «Հենրիխ Մխիթարյանից մեկ ամբողջական մրցաշրջան պահանջվեց ԱՊԼ-ում հարմարվելու համար»

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի հարձակվող Դեյվի Կլասենի մասին:

«Այաքսի» նախկին ֆուտբոլիստն ամռանն է տեղափոխվել Անգլիա 27 մլն եվրոյի դիմաց, բայց առայժմ չի կարողանում հարմարվել Պրեմիեր լիգային: Կումանը կարծում է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի ժամանակ է պետք է առաջնության պահանջներին համակերպվելու համար և այդ առիթով հիշատակել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին.

«Կան ավելի հայտնի ֆուտբոլիստներ, ովքեր տեղափոխվում են մեծ ակումբներ, և նրանց հարմարվելու համար ամբողջ մրցաշրջան է անհրաժեշտ լինում: Լավագույն օրինակը Հենրիխ Մխիթարյանն է, ով լավագույնն էր Դորտմունդի «Բորուսիայում» և «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց մեծ գումարների դիմաց:

Հենրիխը հիմա խաղում է իր մակարդակի վրա և կարևոր դերակատատարություն ունի «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն շաբաթ, բայց դա միայն Պրեմիեր լիգայում մեկ ամբողջական մրցաշրջանում հարմարվելուց հետո: Դեյվի համար «Էվերտոնում» մեկնարկը հեշտ չէ, բայց ես կասկածներ չունեմ նրա որակների հետ կապված:

Որոշ մարդիկ շտապել են Դեյվի՝ Անգլիա տեղափոխությունը համարել չստացված, բայց նրանք չեն հասկանում՝ ֆուտբոլիստները տարբեր են, և որոշներին ժամանակ է պետք: Անգլիայում խաղն ավելի արագ է և ագրեսիվ»,- The Telegraph-ի իր սյունակում գրել է Կումանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ջերարդ․ «Մոուրինյոն սերիական հաղթող է, ոչ ոք չի կարող նրան քննադատել»

Վարազդատ Հարոյանի ակումբը ծաղրել է Ժոզե Մոուրինյոյին

«Վերակենդանացման բաժանմունք». Զիդան, Գիգս ու ևս 4 մարզիչ, ովքեր կփրկեն Մոուրի սպանած «Յունայթեդը»

Mirror-ի պնդմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում

Պոլ Պոգբայի գրառումը Ժոզե Մոուրինյոյի հեռացումից հետո (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» վրա թանկ նստեց Մոուրինյոյի պաշտոնանկությունը

Sky Sports. Մոուրինյոյին կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ժոզե Մոուրինյոն լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»

Մխիթարյանը ներկայացրել է իր սիրելի հնարքները (տեսանյութ)

Sky Sports PR. Մխիթարյանը «Արսենալի» ամենալավ մարզավիճակով ֆուտբոլիստն է վերջին 5 խաղերում

«Յուվենտուսը» Պոգբային վերադարձնելու այլ տարբերակ է գտել

Զիդանին շատ է դուր գալիս այդ ակումբը գլխավորելու միտքը

«Ման. Յունայթեդի» հարձակվողի գործակալի հայտարարությունը, որը կտխրեցնի թիմի երկրպագուներին

Թոմաս Տուխել. «ՊՍԺ-ն բավականաչափ բարձր կարգ ունի «Օլդ Թրաֆորդում» հաղթելու համար»

Կտոնե՞ն իրենց խփած գոլերը. 6 ֆուտբոլիստ, ովքեր ՉԼ-ի 1/8 եզրափակչում խաղալու են իրենց նախկին թիմերի դեմ

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ կկայանա այդ երկու դիմակայությունը