fbpx
Բաժիններ

Ռուսաստանը չի մասնակցի Օլիմպիական խաղերին, իսկ Մուտկոն ցմահ որակազրկվել է

ՄՕԿ-ը (Միջազգային օլիմպիական կոմիտե) որոշել է որակազրկել Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեին:

Այդպիսով, Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին: Ռուսաստանցի այն մարզիկները, ովքեր նվաճել են Օլիմպիական ուղեգիր և դոպինգի հետ որևէ առնչություն չունեն, կկարողանան մասնակցել կարևոր ստուգատեսին չեզոք դրոշի տակ:

Նաև նշենք, որ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ցմահ որակազրկվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, իսկ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն տուգանվել է 15 մլն դոլարով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: