Սարգիս Ադամյանը փայլեց իր ամբողջ հմայքով Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Սարգիս Ադամյանը փայլեց իր ամբողջ հմայքով Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրվա ընթացքում բավականին շատ էին հայկական ֆուտբոլին առնչվող նորությունները: Դրանք վերաբերում են թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք առնչվում են հայկական ֆուտբոլին:

Նոյեմբերի 4-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 12-րդ տուր. «Փյունիկ» 0-0 «Գանձասար-Կապան». «Գանձասար-Կապանն» այս ոչ-ոքիից հետո իր ակտիվում գրանցել է 19 միավոր և բարձրացել 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Շիրակին» (18 միավոր): «Փյունիկը» 8 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է: Մարզիչների հետխաղյա կարծիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հանդիպումից հետո իր տպավորություններն է հայտնել «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գոռ Մանուկյանը:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 13-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 3-2 «Գրոյտեր Ֆյուրտ». Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ՝ նախ բացելով հաշիվը, ապա այն դարձնելով 2-1: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին: «Յան Ռեգենսբուրգը» զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 15-րդ տուր. «Պոպրանդ» 1-1 «Ժիլինա Բ». Վահան Բիչախչյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին: «Ժիլինա Բ»-ն եզրափակում է լավագույն քառյակը:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 18-րդ տուր. «Շոտ Մայնց» 2-0 «Շտուտգարտ-2». Հայկ Գալստյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Շտուտգարտ-2»-ը զբաղեցնում է 9-րդ տեղը:

Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոն, A խումբ, 10-րդ տուր. «Մարսել Բ» 0-1 «Կոլոմյերս». Գաել Անդոնյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Մարսել Բ»-ն 11-րդ հորիզոնականում է:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր. «Պրոգրես Նիդերկորն» 1-3 «Համ Բենֆիկա». Ալեքսանդր Կարապետյանը կարմիր քարտ է ստացել մրցավեճի 37-րդ րոպեին: «Պրոգրես Նիդերկորնը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Քաթարի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր. «Ալ-Արաբի» 1-1 «Ալ-Հուրիթիյատ». Մարտիկ Մարտիկյանը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ալ-Արաբին» ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Ուկրաինայի Մ-21 առաջնություն, 15-րդ տուր. «Ստալ» Մ-21 0-1 «Կարպատներ» Մ-21. Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արա Ադամյանը փոխարինման է մտել 79-րդ րոպեին: «Ստալ» Մ-21-ը 12-րդ հորիզոնականում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում