fbpx

Սպորտի նորանշանակ նախարարը պատմեց, թե ինչ խնդիրներ է իր առաջ դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լևոն Վահրադյանը այսօր դիմավորեց Մակեդոնիայի Սկոպյե քաղաքից վերադարձող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականին, որը 3 մեդալ էր նվաճել աշխարհամասի գլխավոր ստուգատեսում:

«Շնորհավորում եմ բոլորիս այս մեդալների կապակցությամբ: 3 գույնի մեդալ էլ ունենք՝ ոսկե, արծաթե և բրոնզե: Բնականաբար հետևել եմ Եվրոպայի առաջնությանը, պատանիների նվաճած այս մեդալներով հիմք ենք դնում մեր մեծ սպորտին, և լավ սաների ենք պատրաստում Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և Օլիմպիական խաղերի համար:

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունից ավելի լավ արդյունքերի էինք սպասում, բայց սպորտում լինում է թե՛ բացասականը, թե՛ դրականը: Խոսքը գնում է թե՛ սպորտային բախտի մասին, թե՛ մնացած հանգամանքներին մասին, և բնականաբար ամեն ինչ անելու ենք մեծ սպորտը լավ կազմակերպելու համար»:

Լևոն Վահրադյանը vivaronews.am-ի հետ զրույցում նաև խոսեց իր նշանակմասն մասին և ասաց, թե ինչ խնդիրներ է իր առաջ դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը ունի իր ծրագիրը, մենք այդ ծրագրով ենք շարժվելու, և դրա իրականացման համար օր ու գիշեր ջանք և եռանդ չենք խնայելու: Մեր խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է ավելի մեծ զարկով, պետք է այնպես անենք, որ երեխաները ֆիզկուլտուրա առարկա սիրեն մանկուց, որպեսզի սպորտի համար ունենանք մեծ բազա:

Պարոն Ռոստոմյանի ծրագրերը փորձելու ենք զարգացնել, և ինչո՞ւ ոչ թիմային մարզաձևերը, ես ինքս թիմային մարզաձևի ներկայացուցիչ եմ եղել, մեզ համար տարբերություն չկա անհատական սպորտաձև, թե թիմային սպորտաձև: Բնականաբար որտեղ թույլ կողմ տեսնենք, դա ենք ուժեղացնելու:

Ճիշտն ասած՝ վերջին տարիներին մեծ սպորտում այդքան ֆինանսական խնդիրներ չեմ նկատել, քանի որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն, ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, ոչինչ չեն խնայել այդ հարցում, հավատացած եղեք: Բնականաբար, որքան ավելի շատ լինեն գումարները այդքան ավելի լավ կլինի»,-եզրափակեց սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: