fbpx

Վարդան Բիչախչյանի թիմը Հայաստանում ունի ամենակարճ պահեստայինների նստարանը

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում ակումբների ելույթները: Այսօր կանդրադառնանք նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր «Շիրակին»:

«Արծիվները» տանն անպարտելի են, իսկ հյուրընկալվելիս ունեն լավագույն արդյունքը. «Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

1. Գյումրիի «Շիրակն» անկայուն ելույթներ ունեցավ 26-րդ առաջնության աշնանային հատվածում՝ 19 միավորով (+5=4-6, 15-17) զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Շիրակցիները վաստակեցին հնարավոր միավորների 42,2 տոկոսը:

Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ գյումրեցիները զգալիորեն վատթարացրել են ցուցանիշները: «Շիրակը» 9 միավոր պակաս վաստակեց, 3 հաղթանակ պակաս տոնեց, փոխարենը 3 պարտություն ավելին կրեց: Եթե խփած գնդակների քանակը մնացել է նույնը, ապա բաց թողած գոլերի թիվն աճել է 9-ով: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 15-րդ տուրից հետո «Շիրակը» 28 միավորով (+8=4-3, 15-8) միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով «Ալաշկերտին» ու «Փյունիկին»:

2. «Շիրակը» գերազանց հանդես եկավ 1-ին շրջանում` 5 հանդիպումներում ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք (+5=0-0, 8-2): Հաջորդ երկու շրջաններում գյումրեցիները պարզապես ձախողվեցին: Եթե 2-րդ շրջանում «Շիրակը» վաստակեց 3 միավոր (+0=3-2, 3-7), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է, ապա 3-րդ շրջանում գյումրեցիների օգտին ընդամենը մեկ միավոր գրանցվեց (+0=1-4, 4-8), ինչը հնարավոր միավորների ընդամենը 6,66 տոկոսն է: Այդ արդյունքը վատագույնն է առաջնության մասնակիցների մեջ:

Գյումրիում անցկացրած 8 հանդիպումներում «Շիրակի»  օգտին գրանցվեց հնարավոր միավորների 45,8 տոկոսը (+3=2-3, 6-6): Դա 3-րդ ցուցանիշն է «Ալաշկերտից» և «Գանձասար-Կապանից» հետո: Սեփական հարկի տակ շիրակցիները նվազագույն հաշվով պարտվել են «Ալաշկերտին», «Բանանցին» և «Արարատին»:

Մրցակիցների դաշտերում անցկացրած 7 հանդիպումներում «Շիրակը» վաստակեց 8 միավոր (+2=2-3, 9-11), ինչը հնարավոր միավորների 38 տոկոսն է: Այդ արդյունքով շիրակցիները գերազանցում են միայն «Փյունիկին» ու «Արարատին», որոնք 8 հանդիպումներում 7 միավոր են վաստակել: Հյուրընկալվելիս գյումրեցիները հաղթել են «Գանձասար-Կապանին» (1-0) և «Փյունիկին» (2-0):

Կասպարովին 35 րոպե չհերիքեց ռեկորդ գրանցելու համար, իսկ Մուսոնդան «պոկվել» է լիգայի մյուս բոլոր լեգեոներներից. «Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3. Առաջնության մեկնարկում «Շիրակը» 5 անընդմեջ հաղթանակ տոնեց, որից հետո կայացած 10 հանդիպումներում այդպես էլ չվայելեց հաղթանակի բերկրանքը (+0=4-6, 7-15): Մեկնարկային 5 հանդիպումներում շիրակցիները դաշտից չեն հեռացել առանց գոլի, իսկ վերջին 5 խաղերում մշտապես գոլ են բաց թողել:

15 հանդիպումներից 6-ում գյումրեցիներին չի հաջողվել գոլ խփել, ընդ որում 10-12-րդ տուրերում 389 րոպե շարունակ շիրակցիները չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասները: Սեփական դարպասը «Շիրակն» անառիկ է պահել ընդամենը 4 խաղում:

5 խաղում առաջինը բացելով հաշիվը, «Շիրակը» դրանցից 4-ը հասցրել է հաղթական ավարտի, մեկն ավարտել է ոչ-ոքի («Արարատ»՝ 2-2, խաղի ընթացքում «Շիրակը» հաղթում էր 2-0 հաշվով):

 

«Շիրակը» խոշոր հաշվով մեկ պարտություն կրեց («Բանանց»՝  0-3)՝ չտոնելով այդ կարգի ոչ մի հաղթանակ:

9 խաղում առաջինը հաջողության են հասել «Շիրակի» մրցակիցները: Այդ հանդիպումներից միայն մեկում՝ «Ալաշկերտի» հետ կայացած մեկնարկային տուրի խաղում է «Շիրակին» հաջողվել կամային հաղթանակ տոնել: Գանձասարցիների հետ կայացած երկու հանդիպումներում գյումրեցիները վերականգնել են հավասարակշռությունը (1-1, 2-2), մնացած 6 հանդիպումներում պարտվել են: «Փյունիկի» հետ 2-րդ շրջանի խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Շիրակը» խաղաց «Գանձասար-Կապանի» հետ՝ 3 հանդիպումներում վաստակելով 5 միավոր (+1=2-0, 4-3): Կապանցիները միակն են, որոնց գյումրեցիները դեռ չեն պարտվել: Առավել ցածր էր արդյունքն «Ալաշկերտի» և «Բանանցի» հետ մրցավեճում՝ 3-ական միավոր: «Փյունիկի» և «Արարատի» հետ հանդիպումներում գյումրեցիների օգտին 4-ական միավոր գրանցվեց:

5. «Շիրակի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 3-ը: Թիմի օգտին նշանակված 3 հարվածներից երկուսն են նպատակին հասել: Մուսա Փոլ Բակայոկոն գրավել է գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը, իսկ Իգոր Ստանոևիչը հաղթող է դուրս եկել արարատցի Արման Մելիքսեթյանի հետ մենամարտում: Իսկ ահա Ռոբերտ Դարբինյանի հարվածն «Ալաշկերտի» հետ կայացած մեկնարկային խաղում բարձր է ստացվել:

Անատոլի Այվազովի դարպասին նշանակված 11մ երկու հարվածներից մեկը դիպուկ է իրացրել փյունիկցի Պետրոս Ավետիսյանը: Իսկ ալաշկերտցի Միհրան Մանասյանի հարվածն Այվազովը հետ է մղել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ