fbpx

Վարդան Մինասյանը հյուրընկալել է արգենտինացի մասնագետների (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: Վարդան Մինասյանը և արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը:

«Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են եւ մեր մինչև 19 եւ 17 տարեկանների հետ: 2019 թվականին Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին և արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու», – ասել է Մինասյանը:

Ֆերնանդո Արիել Բատիստան մարզչական աշխատանքով զբաղվում է արդեն 17 տարի, իսկ մինչ այդ պրոֆեսիանալ ֆուտբոլիստի կարիերա է ունեցել՝ հանդես գալով «Բոկա Խունիորս» եւ «Ուրական» թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է հիմնականում մանկապատանեկան թիմերում, այդ թվում Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Վերջին 3 տարիների ընթացքում աշխատել է Ճապոնիայում, զբաղվել  մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ:

Հայաստանից ստացել ենք շատ գայթակղիչ ու հեռանկարային մի ծրագրի առաջարկ: Հիմա մենք այն ուսումնասիրում ենք, քննարկում տեղում: Այս ծրագիրը շատ մեծ զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլին:  Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ  ֆուտբոլի զարգացման համար: Մեր առաջնային նպատակներից  է, որ ունենանք հաջողություններ նախ պատանեկան հավաքականների մակարդակով. տարբեր տարիքային հավաքականներ իրավունք նվաճեն մասնակցելու Եվրոպայի, աշխարհի եզրափակիչ մրցաշարերին: Տեղյակ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, ինչպես նաեւ հայ երկրպագուների երազանքն է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի, Աշխարհի եզրափակիչ առաջնություններին և մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք այդ երազանքն իրականություն դարձնելու»,-Ֆերնանդո Արիել Բատիստայի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավելենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն արգենտինացի մասնագետները իրենց պարտականությունների կատարմանն են անցնելու 2018 թվականի փետրվարի 1-ից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

Վարդան Մինասյանը դիմեց լրագրողներին․ «Ես կպատասխանեմ Հայաստանի հավաքականի վերաբերյալ ձեր հարցերին» (տեսանյութ)

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Աբրահամ Խաշմանյանը վերացրեց «Արարատի» վրա եղած 9-ամյա «անեծքը»

Վարդան Մինասյանն առաջին անգամ խոսել է որպես «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)

«Աչք չթարթեցին», և կրկին խաղալու են իրար դեմ․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

Վարդան Մինասյանի վերադարձն ակումբային ֆուտբոլ․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ-Արմենիա» – «Երևան» խաղին ընդառաջ

Պաշտոնական. Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել

«Նուրբ վարվելու արվե՞ստ, թե՞ ազատում ավելորդ պաշտամունքից»․ Ինչպե՞ս փրկել մեր հավաքականը

Ժամանակը լրացավ․ մեր հավաքականին պետք են նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ

7 տարի առաջ Մակեդոնիային հաղթած կազմից երեկ խաղադաշտում էր 5 ֆուտբոլիստ

Վարդան Մինասյան․ «Մրցակիցը 2,5 շանս ունեցավ և կարողացավ 2 գոլ խփել»

Վարդան Մինասյան. «Կենտրոնացած ենք միայն Սկոպյեում կայանալիք խաղի վրա»

Քննարկման 4 թեմա՝ Մակեդոնիա – Հայաստան խաղին ընդառաջ, + հավանական մեկնարկային կազմ