fbpx

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի հավաքական

Մայիսի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին:

Մայիսի 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Գանձասար»

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Հրայր Մկոյան, «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գեղամ Հարությունյան, «Գանձասար»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

ՌԴ առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն և Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:

Ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը:

Նախատեսվում էր հավաքական հրավիրել ՀՀ առաջնությունում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին և Գոռ Մանուկյանին (բոլորը՝ «Փյունիկ»), սակայն այս ֆուտբոլիստները նույնպես չեն մասնակցի հավաքին վնասնվածքների պատճառով:

Հավաքական չի հրավիրվել Ռուսլան Կորյանը խաղային պրակտիկա չունենալու պատճառով:

Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Չալըշըչը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին և Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին:

Աղբյուր՝ ՀՖՖ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Սարկիսովը հեթ-տրիկ է գրանցել ընկերական խաղում

Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

«Մխիթարյանն ասաց՝ ճիշտ սնվելը շատ կարևոր է»․ Գերման Կուրբաշյանը պատմում է Գերմանիայում իր գործերի մասին

Դիեգո Ռոսի Մարաշլյան․ «Իմ նպատակն Ուրուգվայի հավաքականում խաղալն է»

«Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ»․ Ո՞ւր է «անհետացել» Աղվան Պապիկյանը

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

Բայրամյան. «Վախեցա մեկնել «Պարմա»՝ կրկնակի փորձաշրջան անցնելու»

Էդգար Մանուչարյան․ «Հայկական ֆուտբոլն անդունդի եզրին է․ կողմ եմ, որ լինի լեգեոներների լիմիտ»

Գևորգ Ղազարյանը բերում է իր, Մխիթարյանի և Եդիգարյանի օրինակը՝ հիմնավորելով լեգեոներների մասին դիրքորոշումը

Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Կիևի «Դինամոյում»

Արթուր Սարկիսովը դուբլի հեղինակ է դարձել «Ենիսեի» կազմում (տեսանյութ)

Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Գևորգ Ղազարյանը հումորային լուսանկարով է շնորհավորել Հենրիխ Մխիթարյանին

Ալեքսանդր Կարապետյան․ «Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ»