«Վարդարը» ԵԼ-ում կխաղա իսպանական թիմի դեմ, իսկ Վահան Բիչախչյանը 8 րոպե անցկացրեց «Ժիլինայի» առաջին թիմում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Վարդարը» ԵԼ-ում կխաղա իսպանական թիմի դեմ, իսկ Վահան Բիչախչյանը 8 րոպե անցկացրեց «Ժիլինայի» առաջին թիմում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը կրկին հագեցած էր հայկական ֆուտբոլին վերաբերող անցուդարձով: Իրադարձություններ են տեղի ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, բայց տեղեկություններն այսպես, թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին և հետաքրքրում հայ երկրպագուներին:

Հոկտեմբերի 18-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, A խումբ, 3-րդ տուր. «Բենֆիկա» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի թիմն իր խմբի առաջատարն է:

Հոկտեմբերի 19-ին Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ մրցելու է «Ռեալ Սոսյեդադի» հետ: Հանդիպումը մեկնարկելու է 21:00-ին: Տիգրան Բարսեղյանի և Հովհաննես Համբարձումյանի թիմը նախորդ 2 տուրում պարտություններ է կրել՝ զիջելով «Զենիթին» (0-5) և «Ռոսենբորգին» (1-3):

«Եվրո-2018» (աղջիկներ), ընտրական փուլ, 10-րդ խումբ, 1-ին տուր. Շոտլանդիայի Մ-19 2-0 Հայաստանի Մ-19. առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չի եղել, իսկ ընդմիջումից հետո շոտլանդուհիներին հաղթանակ են պարգևել Լորեն Դեվիդսոնի գոլը և Հայաստանի հավաքականի դարպասապահ Լենա Անդրիասյանի ինքնագոլը:

Սլովակիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ. «Ժիլինա» 3-0 «Պոդբրեզովա». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 82-րդ րոպեին: «Ժիլինան» պայքարը կշարունակի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում:

Տիգրան Բարսեղյանը՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ ԵԼ առաջիկա խաղի մասին. «Լավ խաղի եմ սպասում: Բոլորս ենք հասկանում վաղվա հանդիպման կարևորությունը: Ամեն ինչ կանենք լավ արդյունքի հասնելու համար: «Ռեալ Սոսյեդադը» լավ խաղացողներով բարձրակարգ թիմ է, բայց, կարծում եմ, երկրպագուների աջակցությամբ և մարզչի պահանջները կատարելով կարող ենք հաղթանակ տոնել»:

Տիգրան Բարսեղյան. «Կարևոր չէ՝ ես ինչ դիրքում հանդես կգամ, միշտ տրվում եմ 100%-ով, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ: Ֆուտբոլը թիմային խաղ է, և պետք է լավ հանդես գալ որպես թիմ: Ես հավատում եմ, որ մենք կգտնենք հաղթանակի բանալին»:

ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգա, A խումբ, 3-րդ տուր. ԲԿՄԱ Մ-19 2-3 «Բազել» Մ-19. Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ԲԿՄԱ Մ-19-ը 4-րդ հորիզոնականում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

«Յունայթեդը» տրանսֆերային առաջարկ է արել «Ռեալին» Վալվերդեի վերաբերյալ․ «Ռեալը» պահանջել է կես միլիարդ եվրո

Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»

Տիգրան Բարսեղյանի ամենասիրելի 5 ֆիլմերը

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

Ֆերնանդեշ. «Պետք է թողել, որ Գվարդիոլան մենակ խոսի»

Պոգբայի կինը մասնակցել է «Մնա տանը» մարտահրավերին՝ զուգարանի թղթով պատահաբար հարվածելով փոքրիկի գլխին (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

Էդեգորը պայման է դրել «Ռեալ» վերադառնալու համար

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

«Բորուսիան» սուպերառաջարկ է ստացել Սանչոյի տրանսֆերի հարցով

«Ռեալը» վերջապես քայլ կկատարի Պոգբայի համար