fbpx
Բաժիններ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ընտրվեց երկրի նախագահ

Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է երկրորդ անգամ վեցամյա ժամանակահատվածով։

Ընդդիմությունը բոյկոտել է կիրակնորյա քվեարկությունը՝ անվանելով այն «բռնապետի թագադրում»։ Ընտրությունները քննադատվել են ժողովրդավար միջազգային հանրության կողմից:

Նախկին ավտոբուսի վարորդ 55-ամյա Մադուրոն ակնկալվում էր այս հաղթանակը, չնայած այն փաստին, որ գնալով երկրում խորանում է տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ Այն հանգեցրեց  սննդամթերքի դեֆիցիտի և գնաճի, որը տեղի ունեցավ երկրում նավթի արդյունահանման կտրուկ անկման պայմաններում։

Մադուրոյի հիմնական մրցակիցը նախկին մարզպետ Հենրի Ֆալկոնն էր, սակայն նրա ընտրվելու հնարավորությունը զգալի իջել էր, Մադուրոյի մեկ այլ քաղաքական ախոյան հովվապետ Խավիեր Հովհաննես Բերուչչիի մասնակցության փաստի հետ։

Կիրակի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերտը հայտարարել էր, որ «Վենեսուելայի այսպես կոչված ընտրությունները չեն համարվում լեգիտիմ»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: