«Պորտուի» և «Չելսիի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը Դակար ավտոմրցաշարի 4-րդ փուլում վթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է Goal.com-ը:
Պերուի Սան Խուան դե Մարկոնա շրջափուլում Անդրե Վիլաշ-Բոաշը, որ հանդես էր գալիս Overdrive թիմում, մեքենայի վթարից հետո դուրս է մնացել պայքարից: Նրա թիմակիցը փորձել է միայնակ հասնել եզրագծին, սակայն չի կարողացել:
Ավելի ուշ Վիլաշ-Բոաշը բողոքել է մեջքի շրջանում ունեցած ցավերից և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բուժզննում է անցել: Առողջական վիճակի մասին այլ տեղեկատվություն չկա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո